00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը կզիջի միայն ՋորկաեֆինՈւսումնական հաստատությունների ղեկավարները չպետք է իրենց աշխատակիցներին ուղղորդեն դեպի կոնկրետ բանկեր. Արայիկ Հարությունյան Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂՎթար Վրաստանում. զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համարՕրվա խորհուրդըՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ) «Յուվենտուս»-ը ներկայացրել է նոր մարզահագուստներ` վերամշակված օվկիանոսային պլաստիկե աղբից (տեսանյութ)Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր առանձնատունը (լուսանկարներ)Անփութությո՞ւն, թե՞ սադրանք. ի՞նչ է հասկացնում ռուսական կողմը

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է. նրա նոր ակնարկը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ՝ դրա ընթացքում անդրադառնալով մայիսի 18-ին խորհրդարանում իր ծրագրային ելույթում հնչեցրած նպատակին՝ 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչությամբ Հայաստան: Մայիսի 18-ի այդ ելույթի հանրային արձագանքի գերակշռող մեծամասնությունն այն էր, որ դա ոչ թե հեռացող, այլ մնացող պաշտոնյայի ելույթ էր, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, թե ամենեւին չունի իշխանության ղեկը թողնելու մտադրություն:

Նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադառնալով իր մայիսի 18-ի ելույթի, թերեւս, առանցքային, թիրախային խնդրին՝ 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի տեսլականին, Սերժ Սարգսյանն արել է մի հայտարարություն, որն ունի բավականին ուշագրավ տողատակ նրա քաղաքական ծրագրերի կամ պլանների առումով: «Նախանշված թիրախային նպատակին հասնելը (Սարգսյանի համոզմամբ) պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի», ասված է նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, որը պատմում է խորհրդակցության մասին:

Ի՞նչ է նշանակում «բոլոր իշխանություններ» արտահայտությունը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը խոսում է կամ ակնարկում այն մասին, որ մինչեւ 2040 թվական նախանշված նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում չի լինելու մեկ՝ անփոփոխ իշխանություն, այլ լինելու են «բոլոր իշխանություններ», այսինքն՝ մի քանի՞սը:

Հայաստանում կարծես թե 25 տարի շարունակ եղել է անփոփոխ իշխանություն, հետեւաբար՝ ինչո՞ւ չի կարող լինել եւս 23 տարի: Այսինքն՝ զուտ հայաստանյան պրակտիկայի պայմաններում արդեն Սարգսյանի հայտարարությունը ստանում է որոշակի արտառոց երանգ, այն իմաստով, որ առաջիկա 23 տարիներին նա, այդուհանդերձ, գոնե տողատակում ենթադրում է իշխանափոխություն:

Բանն այն է, որ թե՛ մայիսի 18-ի ելույթում, թե՛ ընդհանրապես իր վերջին շրջանի ելույթներում Սարգսյանը ոչ միայն չի կրկնել հեռանալու մտադրության մասին 2014 թվականի հայտնի խոսքը, այլ հակառակը՝ արել է բազմաթիվ թափանցիկ եւ մշուշոտ ակնարկներ, որ չի պատրաստվում թողնել իշխանության ղեկը, թողնել առաջին դեմքի կարգավիճակը: Եվ ահա, այդ հայտարարությունների ֆոնին, այսինքն՝ մնալու մտադրության մասին տարատեսակ ակնարկների ֆոնին, Սերժ Սարգսյանը հանկարծ ակնարկ է անում, որ Հայաստանում մինչեւ 2040 թվական կլինեն «բոլոր իշխանություններ», այսինքն՝ իշխանությունը չի լինի միայն ինքը:

Այստեղ առաջանում է հարց իհարկե, թե ո՞ր պահից ինքն այլեւս չի լինի իշխանություն՝ հենց 2018-ի ապրիլի՞ց, երբ վայր կդնի նախագահի լիազորությունը, թե՞ ավելի ուշ, երբ ինչ-որ մի օր այլեւս վայր կդնի նաեւ վարչապետի լիազորությունը:

Միեւնույն ժամանակ, ինքնին հետաքրքիր է այն, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընդհանրապես որոշել ակնարկել, որ ինքն առնվազն մտադիր չէ մնալ իշխանություն մինչեւ 2040 թվականը: Ո՞ւմ համար է նրա այդ ազդակը, համակարգի ներսում գտնվողների՞, հանրությա՞ն, թե՞ արտաքին ուժային կենտրոնների: Թե՞ Սերժ Սարգսյանը համարել է, որ մնալու մտադրության մասին ակնարկները բավական շատ են հնչել, եւ ինքն այդ առումով այլեւս սկսել է, այսպես ասած, կանխատեսելի դառնալ:

Այդ իմաստով արժի, թերեւս, թույլ տալ նաեւ այնպիսի հավանականություն, որ Սարգսյանն իրականում խոսելով «բոլոր իշխանությունների» մասին՝ իրականում քողարկում է ընդամենը իր մեկ ու միակ իշխանության նպատակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10388 անգամ
Լրահոս
19 Հուլ
Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը կզիջի միայն ՋորկաեֆինԶանգվածային թունավորում. 700 բանվոր հոսպիտալացվել է (լուսանկարներ) Ուսումնական հաստատությունների ղեկավարները չպետք է իրենց աշխատակիցներին ուղղորդեն դեպի կոնկրետ բանկեր. Արայիկ Հարությունյան Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները․ Ցուկերբերգ (տեսանյութ) Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂՔՊ-ն ունի Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու. Հայկ Մարությանի անունը ցուցակում է. «168 ժամ» Հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները. «Փաստ» Վթար Վրաստանում. զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համարՏեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերվածը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԳազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին բոլոր դիմումները մերժվում են. «Ժողովուրդ» ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. «Ժողովուրդ»Ոչ մի կուսակցությունում այս օրերին հանգիստ չէ. «Հրապարակ»Տեղակալը հայտնի է որպես թանկարժեք զարդերի հավաքածու ունեցող պաշտոնյա. «Փաստ»Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին. «Ժամանակ»Մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում. «Ժամանակ»«Արամյանց» բժշկական կենտրոնն վաճառվել է. «Հրապարակ»Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ունեցվածքը. «Փաստ»Աջափնյակում հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները նստելու տեղ չունեն. «Ժողովուրդ» Ներողությունով աղբ չես հավաքի. «Փաստ»Շիրակի մարզպետը Գյումրի-Կարս երկաթգծի վերաբերյալ առաջարկ է ուղղել վարչապետին. «Հրապարակ»Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ» Էմիլի Ռատակովսկին ցնցել է իր երկրպագուներին հերթական լուսանկարովՈտքերի տհաճ հոտ, ինչպե՞ս վերացնել Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ես սիրում եմ քեզ. Նազենի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Երևանում․ «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը (լուսանկարներ)Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հորոսկոպի 6 նշան, որոնք հարստանալու ամենամեծ շանսերն ունեն Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Դիլիջան ազգային պարկում միջադեպ է եղել (տեսանյութ) Երևանը` աղբանոց (լուսանկարներ) 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահը պատվաստման հետ կապ չունի Յուրի Ջորկաեֆը ՀՖՖ-ի նախագա՞հ․ ՖԱՖ-ի հայտարարությունը Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցանքի փաստով հարուցվել է քրեական գործՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս