ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է: Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, այդ հատվածում ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ...
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով ՀՀ քարտեզին ասել է. «Սա Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու՝ Կիրանցի կամրջի հատվածն է։ Եթե այստեղ տեղի ունենա, այսպես, կոչված, «սահմանազատումը», ապա իբր «այլընտրանքային» հռչակվող ճանապարհից մինչև թշնամին կլինի մոտավորապես 20 մետր։ Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ»:Նշենք, որ այսօր պայքարի 11-րդ օրն: Տավուշցիները պայքարում եմ ստի և կեղծիքի դեմ` հանուն ճշմարտության և արդարության:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական ընդդիմադիր սեգմենգտը գրում է, որ մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու: Այս հարցի լուծման մեջ էական նշանակություն է ունեցել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին»։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ը...
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։ Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ...
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատարի վարչապետ, շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի։ Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը շեյխ Մուհամմադ Ալ Թանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Միրզոյանը շեշտել է, որ Կատարի հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։