Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ» «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամը Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» 

Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին

Վերլուծական
Նոր իշխանությունը իհարկե կարևոր և մեծապես ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաև սայթաքումներ, որոնք այլևս խոշորացույցով են դիտարկվում, որովհետև սպասելիքները և պատասխանատվությունն աննախադեպ մեծ են: Վրիպակները հիմնականում կադրային հարթակում են, և դրա դրսևորումներին մենք ականատես եղանք այս մեկ ամսվա ընթացքում: Կարելի է ասել՝ հեղափոխական թիմի համար, որը գործում է նոր Հայաստանի անունից և հանուն նոր Հայաստանի՝ մեկ ամսվա համար սայթաքումները չափից դուրս շատ էին: Անհաջող կադրային նշանակումներն անգամ պեղել-գտնելու կարիք չի լինում, նրանք իրենք իրենց մասին ավետում են հանրությանը, ընդ որում՝ շատ բարձր ու նկատելի: Շաբաթներ առաջ հրաժարական տվեց առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:
 
Հասարակությունը չէր հասցրել մարսել այս դեպքը, երբ պարզվեց, որ արդեն վարչապետ Փաշինյանի, աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Կյանքի խոսք» աղանդից է՝ երիտթևից։ Ընդ որում, այդ մասին հայտարարում է անթաքույց պարծենկոտությամբ: Աղանդի հետևորդ լինելը գուցե չարիքի փոքրագույնը լիներ, սակայն արի ու տես, որ այս երիտասարդն իր պաշտոնական դիրքն էլ է որոշել չարաշահել, գուցե գերագնահատելով իր «կալիբրը» և մտածելով, որ կարող է խլել այս կամ այն գործարարի բիզնեսը:
 
Հերթական «աչքի ընկնողը»  ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանն էր, ով իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ շատ է շահարկվում Ապրիլյան քառօրյայի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը. «Եկեք հանգիստ թողնենք նրան, մանկահասակ դեմքով տղա, ով երևի չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում»,-ասել էր նա: Արտահայտությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, որին հաջորդեց Կարպիս Փաշոյանի պարզաբանումը, որից, սակայն, դժգոհության ալիքը չպակասեց: Արդյունքում՝ ևս մեկ անհաջող նշանակման արդյունքում ականատես եղանք  հերթական հրաժարականին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս անզգույշ է իր ընտրած կադրերի հարցում: Նրա օգնականներից մեկը՝ Միքայել Նահապետյանը իր ֆեսբուքյան գրառման մեջ թույլ է տվել իրեն իշխանության բերած հանրությանը հավ անվանել, և խոսում է այն մասին, որ վերջինս ընդամենը չի հասկանում՝ ում շնորհիվ է այդ աշխատանքին և ինչին է ինքը կոչված: 
 
Մեկ այլ օրինակ՝ Սփյուռքի նախարարի խորհրդական էր նշանակվել 27 տարեկան Վաղարշակ Հակոբյանը: Հայկական մեդիան գրեց, որ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, նա իրավունք չունի ևս երեք տարի՝ մինչև 30 տարեկանը, խորհուրդ տալ: Նախարարոթյունից սկզբում հերքեցին, այնուհետև ներողություն խնդրեցին, և նա նույնպես հրաժարական տվեց:  Սկանդալների կիզեկատում է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նշանակվելուց ի վեր կարծես միայն արդարացումներ փնտրելով է զբաղված՝ իր արած հայտարարությունների կամ նշանակումների համար: Մամուլում օրերս տեղեկություն տարածվեց, որ նախարարը հիմա էլ որոշել է իր խնամի-ծանոթ-բարեկամներին բաժանել ոլորտի ամենաքաղցր պատառները, մասնավորապես, փորձելով ազատել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գլխավոր  տնօրենի պաշտոնը՝ Արդարադատության նախարարի եղբոր համար:
 
Այս ընթացքում «կիքսեր» է թույլ տվել անգամ ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, ով  Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում աղմկհարույց հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցում  բանագնաց դառնալու հավանականության վերաբերյալ: Փաշինյանն այնուհետև ստիպված էր հրապարակային հայտարարել, որ չի կիսում իր խորհրդականի այդ կարծիքը, բայց այստեղ էլ հարց  է առաջանում՝ նման խորհրդականը Փաշինյանի ինչի՞ն է պետք...Բացի այդ կառավարությունից զատ՝ ՊԵԿ-ում շարունակվում են տարակուսելի նշանակումները, վերջին նման անտրամաբանական քայլն էլ «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդու՝ Պիտուլի նշանակվելն է Բագրատաշենի մաքսակետի պետ: Եվ սա այն պարագայում, երբ ՊԵԿ նախագահ Անանյանն ընդունում է այն փաստը, որ վարչապետն իր նշանակումներին վերապահումներով է մոտենում...
 
Եվ այսպես՝ կադրերը գալիս են, հիասթափեցնում հասարակությանը, որը կենաց-մահու կռիվ էր տալիս նախկին իշխանություններից, նրանց հոռի բարքերից, մտածելակերպից ազատագրվելու համար և գնում են՝ փաստացի՝ «արջի ծառայություն» մատուցելով թավշյա հեղափոխությունն առաջնորդած Նիկոլ Փաշինյանին: Վերջին 27 տարում կադրային ոլորտում հիմնականում առաջնորդվել են «Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ սկզբունքով, այսինքն՝ կարևորը մեր «կռուգից» լինի, կարևոր չէ, որ անփորձ կամ անգրագետ է: ՀՀՇ-ին այնուհետև փոխարինեց ՀՀԿ-ն: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում՝ դատե՛ք ինքներդ:
 
Որ քաղաքական թիմը և որ գործիչն է ի վերջո պատասխանատու կադրային քաղաքականության այս ֆիասկոյի համար: Երբ հասարակության մի ստվար զանգված դժգոհում էր Հանրապետական կուսակցությունից՝ դա հասկանալի էր և օբյեկտիվ, բայց արդյո՞ք նույնանման գործելաոճ կարող է որդեգրել և նույնանման սխալներ կարող է անել հեղափոխական թիմը, որը ոչ միայն կարող է, այլև օբյեկտիվ իրականության պահանջներից դրդված՝ պարտավոր է լինել նախորդներից որակապես և բարոյապես ավելի լավը: Փաշինյանի կառավարման այս ամիսները ցույց տվեցին, որ նա գիտակ-մասնագետների թիմը չունի՝ կողքին երեխաներ են՝ անկարգներ, աղանդավորներ, պադատվատի համար ուշքը գնացածներ, մասնագիտորեն անհամապատասխաններ, իսկ որոշ դեպքերում էլ, այդ ամենը միախառնված։ Կարևոր է հասկանալ, որ նոր իշխանությունն, այնուամենայնիվ, դեռևս հենվում է մեկ անձի՝ գործող վարչապետի հեղինակության վրա: Եթե ժամանակի ընթացքում այդ կապիտալը հնարավոր լինի փոխանցել համակարգին՝ Հայաստանն իրապես ժողովրդավարական պետության մոդել կդառնա: Փաշինյանի ու իր թիմի ձախողումը չի բխում ոչ ոքի շահերից, որովհետև դրա հետևանքները կրելու ենք բոլորով՝ անկախ նրանից, թե ինչպես էիք վերաբերվում թավշյա հեղաշրջմանը ու դրա հերոսներին։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Ամենադիտված