Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում

Հայաստան

 Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տարում Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  խորհրդանշական է համարում:

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը բացվեց հուլիսի 17-ին Երևան քաղաքում:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, նախկին և ներկա նախարարներ, քաղաքացիներ:

Միջոցառմանը ելույթ ունենալով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնությունը փոխանցեց  ներկաներին:

«Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է մեր ժողովրդի նվիրյալ զավակի հիշատակը, որը մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենիքի պաշտպանության մաքառումներում եւ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման գործում իր բերած ջանքերով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ է, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, մեր հայրենիքի պետականության վերահաստատման առաջամարտիկ: Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է  դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի  փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերպման պատասխանատվությունից և ամբողջանվեր ջանքերից»,- նշեց Գարեգին Բ-ն:

Նա խորհրդանշական համարեց Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի այս տարում:

Ամենայն հայոց Կաթողիկոսը  արձանի բացման արարողությունը երախտիք է համարում հայ ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի և հայրենասիրության ոգեշնչում՝ այսօր ապրողներին և հետագա սերունդներին:

«Այսօր մենք կոչված ենք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած մեր  հերոսների տեսիլքներն իրականություն դարձնելու»,- շեշտեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

Եզրափակելով խոսքը՝ Գարեգին Բ-ն շնորհակալություն հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության երախտարժան ներկայացուցիչ Արամ Մանուկյանի արձանի ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին:

Կիրո Մանոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի հողում հայոց պետականության կորստից մոտ 9 դար հետո վերականգնված հայոց պետականության և Հայաստանի Հանրապետության փաստացի հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը ուշացած, բայց պատշաճ հարգանքի տուրք է:

«Ցանկալի է, որ այս հարգանքն ունենա իր շարունակությունն այնպես, ինչպես նախատեսված էր՝ Արամ արքայի փողոցի վերանվանումը Արամ Մանուկյանի փողոց: Մենք նաև աշխատում ենք, որ այդ փողոցում գտնվող Արամ Մանուկյանի տան արտաքին պատերի ներսում կառուցվի իրեն և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված տուն-թանգարան»,- ասաց Մանոյանը:

Նա Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը չի համարում անհատի պաշտամունքի դրսևորում, այլ՝  հարգանք սովորական մահկանացուի, որը ծնվել է Սյունիքի մարզում, մեծացել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում և կուսակցական գործունություն ծավալել Բաքվում, Թիֆլիսում և Կարսում, ապա անցել Վան, որտեղ Մեծ Եղեռնի օրերին կազմակերպել է  Վանի ինքնապաշտպանությունն ու հիմք դրել հայոց պետականության վերականգնմանը:

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցներին հարող տարածքումԱրամ Մանուկյանը եղել է  Հայատանի առաջինհանրապետության պետականհասարակական գործիչներքին գործերի նախարարՀայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանիինքնապաշտպանությունըեղել է Վանի նահանգապետՀայաստանի հանրապետության կառավարության անդամ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ
Ամենադիտված