00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժամանակ». Կարեւոր քննարկման են հրավիրել Զեյնալյանին «Փաստ». Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցուցակ «Ժամանակ». Չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում«Ժամանակ». Ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Հրապարակ». Չի մասնակցում ֆրակցիայի նիստերին«Ժողովուրդ». Նարեկ Սարգսյանը զանգահարել է պաշտոնյայի«Հրապարակ». Տարակուսած են «Ժողովուրդ». Թեժ է լինելու «Փաստ». Վերահսկողականը՝ Լոռու մարզում «Հրապարակ». Կուլ չտվե՞ց վիրավորանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 1-ին

Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որը նվիրված է եղել պաշտոնավարման 100 օրվան: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակ է եկել հոծ բազմության ուղեկցությամբ՝ Արցախի փողոցից մեկնարկած երթով: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրության առաջին մասն ամբողջությամբ. 

«Սիրելի′ ժողովուրդ,

այսօր բացառիկ օր  է և բացառիկ իրադարձություն: Այսպիսի բան Հայաստանի Հանրապետության կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, այսօր այս հրապարակում են գտնվում  Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության 100-ավոր աշխատակիցներ,  այսօր այս հրապարակում են գտնվում Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր մեր հայրենակիցներ, այսօր այստեղ են գտնվում Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Ամերիկայի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի հայության ներկայացուցիչներ, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, Լիբանանի հայության ներկայացուցիչներ: Եվ այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով և մտքով այստեղ են: Եվ այսօր այս ամենը, շեշտում եմ, այստեղ են հայրենակիցներ Սյունիքի մարզից, Վայոց ձորի մարզից, Արարատի մարզից, Արմավիրի մարզից, Արագածոտնի մարզից, Շիրակի մարզից, Լոռու մարզից, Տավուշի մարզից, Գեղարքունիքի մարզից, Կոտայքի մարզից,  մայրաքաղաք Երևանի բոլոր վարչական շրջաններից, բոլոր թաղերից, բոլոր փողոցներից:  Եվ այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և այսօր հայ ժողովրդի միասնության և միասնական հաղթանակի օրն է:  Եվ քանի որ այսօր միասնության օր է, ես խնդրում եմ իջեցրեք բոլոր այն պաստառները, որ ուղղված են ընդդեմ որևէ մեկի, որովհետև այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի: Սա հայ ժողովրդի հաղթանակի հանրահավաքն է, սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է: 

Սիրելի′ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 

ուղիղ 100 օր առաջ ձեր հզոր և միասնական կամքը հաղթանակեց:  100 օր առաջ և ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ես եկա և ասացի ձեզ, որ դուք հաղթեցիք, և ձեր հաղթանակը այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ: Հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ,  և սրանից հետո ընդմիշտ դուք և միայն դուք եք որոշելու, թե ով լինի ՀՀ վարչապետ: 100 օր առաջ ձեր կամքը հաղթեց, և միջազգային հանրությունը մինչև օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպես և ինչու: Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք: Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, թե Հայաստանը վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ: Նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ: Համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրի վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն, և այս ամենն իրականություն դառնա առանց մի կրակոցի, առանց մի բռնության, առանց մի զոհի: Եվ հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում՝ գտնելու համար, թե որն է այն գործոնը, այն հզոր ուժը, որ հնարավոր դարձրեց իրադարձությունների նման զարգացումը: Ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, ոմանք այդ գործոնները փնտրում են  հյուսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին, Սփյուռքի հայությունը, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ, ով հնարավոր դարձրեց աննախադեպ այդ իրադարձությունը: Այս ֆոնին, սակայն, ուզում եմ նշել, որ մեր ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանդակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժերի բաշխվածության կամ որևէ խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է կամ որևէ խորհրդարանական կոմբինացիայի ներկայացուցիչ, այլ ՀՀ վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: Եվ  սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածն անվանում ենք հեղափոխություն, որովհետև Հայաստանի Հանարապետությունում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն, և ՀՀ-ում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: Եվ այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում դեռևս ոմանք խոսելիս օգտագործում են կոալիցիա, կոալիցիոն իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն հասկացությունները: Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիա, ՀՀ-ում չկա կոալիցիոն իշխանություն, ՀՀ-ում չկա խորհրդարանական մեծամասնություն: ՀՀ-ում կա ժողովուրդ, ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին, և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում: Հենց սրանում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը:

Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է  այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք  իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և միակ իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ձեզ: Բայց սա մեր քաղաքական կյանքի միակ նորությունը չէ: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, և ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը և ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը:

Ժողովո՛ւրդ, այս առումով թույլ տվեք համարձակվել պնդել, որ այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության, դեմոկրատիայի հաստատումը, և, ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է հին Հունաստանը: Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը: Ահա այսպիսինն է մեր իրադարձության պատմական և պատմագիտական նշանակությունը, և այդ իրադարձությունը դուք եք ստեղծել:

Ժողովո՛ւրդ, սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխություններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: Սա գրեթե աքսիոմա է, և մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում էին, թե Հայաստանն անխուսափելիորեն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետև այդպես է ցույց տալիս հեղափոխությունների պատմությունը: Թեև կանխատեսում էին, որ սկզբից կլինի անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի, դրանից հետո հնարավոր է լինի տնտեսական աճ և ակտիվություն: Մեր հեղափոխությունը բացառիկ է նաև այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետևեց տնտեսական անկում: Ընդհակառակը, հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշներ: Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել:

Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի՛ ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան ՀՀ-ից հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ: Հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ժամանել 29 հազար 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնածները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր շուրջ 6 հազարով: Այս տարի եկածների թիվը ավելի է 29 հազար 986-ով: Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի: Սա, ըստ էության, նշանակում է  ներդրումային և զբոսաշրջության հետաքրքրության աճ: Իհարկե, ֆորմալ, օտարերկրացիների մեջ բազմաթիվ են նաև մեր հայրենակիցները և այն, որ Երևանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում վերջին 3 ամսվա ընթացքում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով, այսինքն՝ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում Երևանում և հանրապետության այլ քաղաքներում:

Դուք գիտեք, որ հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են, և դա համապատասխանում էր իրականությանը, իրոք, կար այդպիսի բան: Բայց այսօր միանշանակ և պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ երկիր է եկել մոտավորապես 116 միլիարդով ավելի շատ գումար, 116 միլիարդ, այսինքն՝ դուրս եկած գումարների չափով գումար է եկել, իսկ Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 միլիարդ դրամով, այսինքն՝ մոտ 250 միլիոն դոլարով: Ընդ որում, սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացինեըը և սփյուռքի մեր հայրենակիցներն ապագայի նկատմամբ ունեն բացառիկ վստահություն, և սա տնտեսական հետագա առաջընթացի ու աճի ամենակարևոր երաշխիքն է: Վերջին 3 ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է շուրջ 99 մլրդ դրամով, այսինքն՝ այսքան ավելի վարկ են վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ներդրել են բիզնեսի մեջ:

2018 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ և բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած: Եվ ուզում եմ ձեզ զեկուցել, որ 3 ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը, հարկային մարմինները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի են հավաքագրել 28.8 մլրդ դրամ: Ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով: Սրանք թվեր են, ես երևի թե թվերով ձեզ ավելի շատ չծանրաբեռնեմ, բայց ընդհանուր առմամբ հարկ եմ համարում ընդգծել, որ այս թվերը միասին մի բան են նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է, այսինքն՝ մենք թևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան: Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, միևնույն հասանելիությունը, միևնույն ազատությունները, և բոլորը հավասար են լինելու օրենքի և հարկային մարմինների առաջ: Եվ ուզում եմ ասել. հիշում եք՝ 2017 թ. աշնանը, ընդդիմադիր լինելով, ես հայտարարեցի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ այո′, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը: Եվ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա′ բանանի մենաշնորհ, չկա′ բենզինի մենաշնորհ, չկա′ ոչ մի բանի մենաշնորհ, կա′ միայն իշխանության մենաշնորհ, և այդ իշխանության մենաշնորհի տերը դո′ւք եք՝ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

Սիրելի′ ժողովուրդ,

ես ուզում եմ ասել նաև, թե ինչպես ենք պատրաստվում ճեղքումով, մեծ քայլերով զարգացնել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Մենք դա անելու ենք այն նույն մոդելով, ինչ մոդելով արեցինք թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը: Այդ մոդելի էությունը հետևյալն է. ինչո՞ւ երկար տարիներ Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենում, որովհետև մենք բոլորս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մտածում էին, որ ահա, ընդդիմությունը, ընդդիմադիր առաջնորդները և ընդդիմադիր թիմերը պետք է անեն այդ հեղափոխությունը: Բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դուք բոլորդ հասկացաք, որ ոչ միայն ընդդիմությունը, ոչ միայն քաղաքական լիդերները, այլև դուք, ձեզնից յուրաքանչյուրը պիտի անի հեղափոխությունը, և այդ ժամանակ հեղափոխությունը տեղի ունեցավ: Եվ ինչո՞ւ եմ սա ասում հիմա, որովհետև մենք վերացրել ենք Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, ստեղծագործել, հայրենիքը ծաղկեցնել, իր ստեղծագործական միտքը ներդնել և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ դուք այս հնարավորությունը ոչ միայն ունենաք, այլև կարողանաք կիրառել կյանքում: Սա է մեր հեղափոխության կարևոր իմաստը, և քաղաքական հեղափոխությանը գալիս է հաջորդելու տնտեսական հեղափոխությունը: Եվ այդ տնտեսական հեղափոխության մեջ դուք անպայմանորեն պիտի հաղթեք, պիտի նորից հաղթեք, պիտի անընդհատ հաղթեք»:

Լրահոս
20 Փետ
«Ժամանակ». Կարեւոր քննարկման են հրավիրել Զեյնալյանին «Փաստ». Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցուցակ «Ժամանակ». Չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում«Ժամանակ». Ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Հրապարակ». Չի մասնակցում ֆրակցիայի նիստերին«Ժողովուրդ». Նարեկ Սարգսյանը զանգահարել է պաշտոնյայի«Հրապարակ». Տարակուսած են «Ժողովուրդ». Թեժ է լինելու «Փաստ». Վերահսկողականը՝ Լոռու մարզում «Հրապարակ». Կուլ չտվե՞ց վիրավորանքըՉեմպիոնների լիգայի օրվա արդյունքները (տեսանյութ)Ուսանողների հետազոտությունները կյանքի կկոչվեն Արարատի մարզում«Բայեր»-«Կրասնոդար» հանդիպման տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը Քիրա Նայթլին` The Aftermath ֆիլիմի պրեմիերային (լուսանկարներ)Գեղեցիկ գոլ Արգենտինայից (տեսանյութ)Շարլիզ Թերոնը երեխաների հետ՝ բասկետբոլային խաղին (լուսանկարներ)Քենդալ Ջեները` Calvin Klein-ի նոր գովազդային արշավում (լուսանկարներ)«Չելսի»-ի գլխավոր մարզիչը կարող է հեռացվել պաշտոնիցՄահվան ելքով վրաերթ ԵրեւանումՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է «Ուրալի» խառը կազմինՋենիֆեր Լոպեսը` մերկապարուհու կերպարում (տեսանյութ, լուսանկարներ)Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը«Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Եղանակը ՀայաստանումԿյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ղազարավանում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել Փաշինյանը Դսեղ մեկնել է ուղղաթիռով. վարչապետի մամուլի խոսնակՆիկոլ Փաշինյանը գրքեր նվիրեց անցորդներին «Արցախ»-ը հաղթանակ է տոնել Սաշիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն ու ապօրինի է. փաստաբան Լիբանանի վարչապետը կայցելի Հայաստան «Այդպիսիք շատ չեն մեր կողքին, ափսո՜ս…»․ Հասմիկ Պապյանը՝ Կարլ Լագերֆելդի մահվան մասին Թումանյանի մեծությունն իր պարզության մեջ է․ Գագիկ ԾառուկյանՈ՞ւմ հուղարկավորեցին Մհեր Եղիազարյանի հարազատները Չարաշահումներ Գյումրիի մարզադպրոցներում. քրեական գործ է հարուցվել Դիմահարդարման օրինականեր, որոնք վանում են տղամարդկանց (լուսանկարներ)Սեդրակ Քոչարյանը դատի կտա ԱԱԾ-ին Սամցխե-Ջավախեթիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»․ Արմեն Սարգսյանը՝ Ջոն Բայդենին (տեսանյութ)Բռնաբարության համար հետախուզվող 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Հայանիստ գյուղից Ժողովրդի կամքն է սաՌուբեն Ռուբինյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջեւ hամագործակցության համաձայնագիր է ստորագրվել Կամայական ծրագիր է․ «տնտեսական հեղափոխության» համար 5% աճը բավարար չէ. ՀՅԴ Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին Բենզինի գինը կբարձրանա. «Ֆլեշի Բարսեղ»Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը` տարվա թիմ (լուսանկարներ)Քոչարյանի դեմ բացվում է «երկրորդ ճակատը». ինչո՞ւ են շտապում իշխանություններըՏիմատին Երևանում ռեստորանային համալիր է գնել Երբ աղջիկները շատ են ցանկանում ամուսնանալ (տեսանյութ)
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան