00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու համար. գործը դատարանում է Եվրոպայի լիգա. օրվա խաղերըՍերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացվեց Մեկնարկել է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննությունըԱմասիայում կես մետր ձյուն է եկել Վիտալի Բալասանյանը ազատվե՞լ է աշխատանքիցԱստղագուշակ՝ դեկտեմբերի 13-ի համար Ինչպես է Տիգրան Մուկուչյանին հաջողվել տարեցտարի հարստանալ. «Ժողովուրդ» «168 ժամ». ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին«Հրապարակ»․ Առաջին նիստի օրը՝ վեճի առարկա

Ալեքսանդր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու քարոզարշավի ընթացում տեղի ունեցած հանրահավաքներից մեկի ժամանակ ՀՀ նախկին նախագհ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին տեղեկություն հրապարակեց և առաջարկեց այդ գումարները մեկ շաբաթում վերադարձնել պետական բյուջե:

Այս կապակցությամբ Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վեվերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե: Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլ, ընդհակառակը, մոտ մեկ ամիս առաջ` օգոստոսի 17-ին, հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթում նա ևս անդրադառնալով իմ բանկային հաշվին առկա գումարներին, նշել էր հետևյալը. «Հիմա էդ հաշվեհամարում, որ այդ գումարը կա, զուտ Հայաստանի էսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու»:

Այս հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը երկու կարևոր հանգամանք է ընդգծել. առաջինը`  ես երկար տարիներ պետական պաշտոնյա չեմ եղել, ինչով հաստատվում է, որ ՀՀ պետական բյուջեի հետ ընդհանրապես որևէ առնչություն չեմ ունեցել, ինչից ելնելով էլ զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը սպառնում, որ այդ գումարները հենց ՀՀ պետական բյուջե վերադարձնեմ. երկրորդ`  այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման:

Կարծում եմ, որ բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե որևէ մեկն անօրինական ճանապարհով կամ հանցագործության միջոցով գումար է հափշտակել, ապա ՀՀ-ում գործող օրենքները միանշանակ թույլ են տալիս բռնագանձել այդ գումարները և հակառակը` որևէ մեկին պատկանող գումարները չեն կարող բռնագանձվել, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը: Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները:

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները:

Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում և ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը:

Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաև, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի և տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել, որոնք կազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող /ոչ թե 50%/ ընկերությունների գործունեությունից տարիներ շարունակ ստացված և ՀՀ հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին:

Այս պահին դեռևս չեմ ցանկանում անդրադառնալ իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտ անօրինականություններին և հետապնդումներին, իմ գույքերի և բանկային հաշիվների վրա անօրինական կարգով դրված կալանքներին, ինչպես նաև դրանց հետևանքով ինձ պատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և  ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։

Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»: 


Լրահոս
13 Դեկ
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու համար. գործը դատարանում է Եվրոպայի լիգա. օրվա խաղերըՄեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈւՂԻՂ Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացվեց Մեկնարկել է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննությունըԱմասիայում կես մետր ձյուն է եկել Վիտալի Բալասանյանը ազատվե՞լ է աշխատանքիցԱստղագուշակ՝ դեկտեմբերի 13-ի համար Ինչպես է Տիգրան Մուկուչյանին հաջողվել տարեցտարի հարստանալ. «Ժողովուրդ» «168 ժամ». ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին«Հրապարակ»․ Առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Ինչպես են պահվել Կապանի թանգարանի աշխատակիցների հաստիքները. «Ժողովուրդ» Աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի. մանրամասներ. «Ժողովուրդ» «Ժամանակ». Զապն է մատնել Նարեկ Սարգսյանին Մարտի 1-ի գործով ևս մեկը կկալանավորվի՞. «Ժողովուրդ» Ինչով է առանձնանում նախորդ ԱԺ-ն. «Ժողովուրդ» «Ժամանակ». Գազը կթանկանա «Փաստ». Երեւանի նոր փոխքաղաքապետի ունեցվածքը «Հրապարակ». Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը«Հրապարակ»․ Հավակնում է Արդարադատության նախարարի պաշտոնին«Հրապարակ»․ Նշանակումը ձգձգվում էԿենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում ջուր չի լինի Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները և հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերըՄադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրում է սպանել իրեն և Վենեսուելայում հաստատել դիկտատուրա Շախմատի Հայաստանի առաջնության մասնակիցներըՀայաստանի մարզիկները նախկինի նման Ռուսաստանում կունենան լեգեոնականի կարգավիճակ. ՌԴ սպորտի նախարար Ֆրանկլին Գոնսալես. Հայկ Պետրոսյանի երգը՝ Նարեկ Սարգսյանի մասին«Ռեալ»-ը խոշոր հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ից (տեսանյութ)Սփյուռքի նախարարությունը կկրճատվի․ նախարարը կդառնա պատգամավոր Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան 13,7 մլն դրամ Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ խցանումներից խուսափելու նպատակով Արոնյանն ու Վաշյե Լագրավը կրկին ոչ ոքի խաղացինԼևոն Մնացականյանին ազատել են աշխատանքից․ Hraparak.amՀամարձակ տեսքով Բելլա Հադիդը՝ Նյու Յորքում (լուսանկարներ)Մալաթիա–Սեբաստիայում տոնել են Արայիկ Հարությունյանի հաղթանակը (տեսանյութ)Հայաստանն ունի նեգատիվ կոալիցիաներ ստեղծելու ավանդույթՎաչագան Ղազարյանը պատրաստ է մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանըՍտրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան Ովքեր են 2018-ին Google-ում ամենաշատ որոնվածները (լուսանկարներ)Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ. Ալան Դանքն NBA. օրվա արդյունքները ու լավագույն դրվագները (տեսանյութ)Քիմ Քարդաշյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Կասիլյասը կրկնեց Ռոնալդուի արդյունքը (տեսանյութ)Միջազգային մակարդակով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն Ձերբակալվել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և ներկա աշխատակիցներըԱնխնամ մնացած հայազգի փոքրիկը ՌԴ-ից տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ) Ստրասբուրգը՝ կրակոցներից հետո (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում (տեսանյութ)
Ամենադիտված
Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըԻնչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումըՌուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Հայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականը«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել