Բոլոր փորձերը՝ պակելու Արցախի թեման, ձախողելու են, քանի որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա և չի համակերպվի ցեղասպանության հետ, որը տեղի ունեցավ Արցախում։ Այս մասին այսօր «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովին ասաց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համակարգող, «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։ «Որքան էլ Փաշինյանն ու Ալիևը չցանկանան, այնուամենայնիվ, մեր շարժումը ընդգծում է, որ Արցախը հանդիսանում է մեր երկր...
Այն ապօրինի գործընթացը, որն սկսել են ՀՀ կառավարությունն իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Իրավական իմաստով թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր հայրենիքից։ Մեր ընդվզումը հենց դրա մասին է։ Վերջին մեկշաբաթվա մեջ չորս անգամ ստել են, որի գագաթնակետը երեկ գիշեր էր։ Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց...