00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ոստիկանության պետ է ազատվել պաշտոնից Արթուր Պետրոսյանը եվրոպական թիմ կգլխավորիՏԿԵ փոխնախարարը և հանքարդյունաբերողները քննարկել են պղնձաձուլարանի կառուցման նախագծի հարցեր Խինես Մելենդեսը մի պայմանով կմնա Հայաստանում ՔԿՀ-ներում շարունակվում են արգելված իրերի և առարկաների հայտնաբերման համալիր միջոցառումները Զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի. ՔԿ Երևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով Մարզպետն ինձ պարտադրեց ազատման դիմում գրել․ լարված իրավիճակ Օհանավանի դպրոցումՀունվարի 1-ից արտերկրից պատվիրվող 200 եվրոյից ավել ապրանքը մաքսազերծվելու է Հարկային կատարումն ապահովող ծառայությունում կայացել է ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն

Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածին և գրել․

«Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:
Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք անգամ ցինիկ լինել չեք կարողանում, քանզի դրա համար անհրաժեշտ է ինտելեկտի բավարար մակարդակ, որպիսի կարողանաս շարադրել ասելիքդ, բայց անձնապես չվիրավորես մարդուն:

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում դատական իշխանությունը, այդ դուք էիք, որ տանջամահ էիք անում նրան հանրայնորեն, երբ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեր պատրոնի հրահանգով դատարան էիք շրջափակում, երբ դատավորին հրում էիք, որ շենք չմտնի, երբ ձեր համար անցանկալի որոշում կայացրած երկու դատավորների հասցեին հնչեցնում էիք սպառնալիքներ, վիրավորանքներ, քչփորում նրանց ատենախոսությունները, երբ ինքներդ ատեստատի իդենտիկության խնդիր ունեք, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցում, երբ նրանց դարձնում էիք կամակատար ու ասում` «կալանքը ուզես չուզես պիտի տաս», երբ ՍԴ նախագահի ու դատավորների վրա ապօրինի ճնշումներ եք բանեցնում, ՍԴ նախագահ «ինքնահռչակում»

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը, երբ ինքներդ դարձել եք «օրենսդիր» ԱԺ պաշարելու ու բռնազավթելու միջոցով, ընտրություններին բոլոր ապօրինի մեթոդները գործադրել եք այլախոհ ընդդիմախոսների նկատմամբ, երբ քաղաքական դիսկուրսը իջեցրել եք դավաճանությունների, ճամբարից ճամբար թռածներին գնահատելու ու հնի ու նորի անպտուղ քննարկման մակարդակի

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում իրար հանդեպ եղած բարեկրթությունը ու հանդուրժողականությունը, երբ հրճվանք ու երջանկություն եք սկսել ապրել այլախոհի հանդեպ գրված հերթական հայհոյանքը ընթերցելիս, երբ մարդկանց տներ գնալը ու վիրավորելը խրախուսել եք, երբ մահը <<մտցրել եք կյանք`>> սև ժապավենների ու դագաղների օգտագործմամբ` գեթ մեկ վայրկյան անգամ Աստծուց չվախենալով։ Ի դեպ ու՞ր էին ձեր դատապարտող գրառումները, պարոնայք ու հատկապես՝ տիկնայք։

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք իրավապահ համակարգը, երբ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը ու մյուսները իրավական անգամ դասագրքային /ոչ թե խորքային/ կանոններ չեն պահում, երբ նրանք առանձին դաժանությամբ ոտնձգում են քրեական դատավարության վրա, երբ նրանք այնքան են տրվել «հնչեղ անունների արդարադատության» գայթակղությանը, որ մոռացել են թե՜ իրավաբանությունը և թե՜ անգամ տիեզերական բումերանգի կանոնը: Հանուն արդարության ասեմ` տիեզերական բումերանգի կանոնը աշխատեց նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների վրա, բայց դուք էլ լինելու եք նախկին ու էլի էդ կանոնի կիրառությունը ձեր մաշկի վրա զգալու եք։

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ նախագահի ինստիտուտը երկրում, երբ այդ նախագահին դարձրել եք ձեր հլու հնազանդ կամակատարը, երկրի գլխավոր անհարգելի բացական ու անհայտ բացակայողը, Սահմանադրություն կարդացողն ու դրանից հավերժ նեղացածը:
Շարքը շատ երկար կարող եմ թվել, եկեղեցի, բանակ, Արցախ, արտաքին հարաբերություններ և այլն: Ցանկը կարող է լրացվել նաև երկրում ստեղծված կուսակցությունների, հասարակական շարժումների անդամների /օրինակ՝ Վետո և այլն / ամենօրյա հարցադրումներով:

Ասածս այն է, որ բավական է երեսպաշտություն անեք և կոնկրետ այս` ձեզ ձեռնտու դրվագով աղմկեք ու ասեք, թե որբ եք: Հատկապես որ դուք օրենք եք խախտել, իսկ այս հարցը տվողները՝ ոչ։ Սպանել եք վիրավոր դատական իշխանությունը ու հիմա ասում եք թե ո՞րբ եք։ Դուք պարզունակ երեսպաշտ եք: Դուք եք այս վիճակի անմիջական ու ուղղակի պատասխանատուն։
Ես և բոլոր այլախոհները Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն չունենք, ոչ էլ կեղծ բարեպաշտներ են, այլ պարզ բան ենք արձանագրում,
Կա՞րող էր այդպիսի արարք կատարելու ցանկություն առաջանալ` այո` հաշվի առնելով, թե դուք ինչեր եք արել նախորդիվ:

Ճի՞շտ էր դա անելը։ Մեր կարծիքով` ոչ:
Հասկանում եմ, որ գուցե շատերը մտածում են` ձեզ համար հենց այդ լեզուն է հասկանալի, բայց չպիտի թույլ տալ ձեր արժեհամակարգը դառնա վարակիչ: Այն պիղծ է ու թունավոր:
Այլ կերպ ասած ես ինձ լավ չեմ զգում այն դեպքում, երբ սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ եմ կարդում ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր վարչապետի, նրա ընտանիքի, կին պատգամավորների կամ առհասարակ որևէ մեկի մասին, եթե անգամ այդ պահին արձանագրում եմ` տիեզերական մեծ կանոնն աշխատում է ու ընթացքի մեջ է:
Ուստի պարոնայք ու տիկնայք երեկ արդեն ասել եմ` ԼՌԵ՜Ք ու հանգիստ նստեք տեղներդ: Ուրիշ թեմա գտեք ձեր լուսավոր մտքերը արտահայտելու ու ինքնահաստատվելու համար: Դրանք քաղաքական ու մարդկային առումով ցույց են տալիս ով եք դուք ու ձեզ ոնց կոչել:
Հ.Գ. Եթե տղայի հանդեպ ՈՐԵՒԷ հետապնդում իրականացվեց ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը»,-գրել է նա։

Լրահոս
9 Դեկ
Ոստիկանության պետ է ազատվել պաշտոնից Կենտրոն վարչական շրջանում հին աղբամանները փոխարինվել են նորերով (լուսանկարներ) Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ առանձին կայք են ստեղծել Արթուր Պետրոսյանը եվրոպական թիմ կգլխավորիԵվրանեսթ ԽՎ-ում բոլորը կանգնել են՝ հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, բացի՝ մեկից (տեսանյութ) Ոստիկանությունը ՊԵԿ պաշտոնյաների ձերբակալության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի հետ (լուսանկար)«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ից փախած հետախուզվողը հայտնաբերվել ու կալանավորվել է (տեսանյութ) ՏԿԵ փոխնախարարը և հանքարդյունաբերողները քննարկել են պղնձաձուլարանի կառուցման նախագծի հարցեր ՍԱՏՄ-ն հայտնաբերել ու ոչնչացրել է ժամկետանց սննդամթերք (լուսանկարներ) Արմեն Գրիգորյանն արձակուրդ է գնում Խինես Մելենդեսը մի պայմանով կմնա Հայաստանում ՔԿՀ-ներում շարունակվում են արգելված իրերի և առարկաների հայտնաբերման համալիր միջոցառումները Զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի. ՔԿ Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. պաշտպան (տեսանյութ) «Մնացեք սուտ բարոյական». ռեժիսորը՝ Նազենի Հովհաննիսյանի մասնակցությամբ բաց տեսարանների մասինԵրևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով Մարզպետն ինձ պարտադրեց ազատման դիմում գրել․ լարված իրավիճակ Օհանավանի դպրոցումԻնչի՞ կարող է հանգեցնել ծխելը․ փոխնախարարը ԱԺ-ում ցույց տվեց նկարներով (տեսանյութ) Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը (տեսանյութ)Հունվարի 1-ից արտերկրից պատվիրվող 200 եվրոյից ավել ապրանքը մաքսազերծվելու է Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ Քոչարյանը Սերժ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ժպտացՀարգելի մրսկաններ, բա որ նման բան լիներ՝ ի՞նչ էիք անելու. Գագիկ Սուրենյան Հարկային կատարումն ապահովող ծառայությունում կայացել է ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն ՔԿ նախագահը պարգևատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին, ոստիկանության մի խումբ ծառայողների Նիկոլայ Բաղդասարյանի՝ «սեռական հարաբերություններ» լեզվի սայթաքումը՝ պատգամավորների ծիծաղն առաջացրեց (տեսանյութ)Զինվորին ինքնասպանության դրդելու պատիժը խստացվել է. իրավապաշտպանը կարծում է՝ խստացումով ոչինչ չի փոխվի«Հաղթելն էլ, պարտվելն էլ տղու համար ա». Թլիկի գյուղապետը հուսախաբ է եղելՀՀ-ն հանդես է գալիս որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ. Զոհրաբ Մնացականյան Պայթուցիկից տուժած 10-ամյա տղան դուրս գրվեց հիվանդանոցից Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց Ընտրություններից ուղիղ մեկ տարի անց, ո՞ր խոստումները մնացին անկատարԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Արտյոմ Խաչատուրովը լքեց «Լոռին» 6-օրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար. ՄԻՊ-ը վկայագրեր է հանձնել Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերի, նաև Օլիմպիական խաղերի մասնակցելուցԾխողները պետք է դառնան վտարանդի․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) Սուրբծննդյան տոնավաճառը միայն վաճառքի վայր չէ. տնակների աճուրդը՝ դեկտեմբերի 13-ին Կնքահորս խոստացել եմ՝ թողնելու եմ ծխելը․ Սերգեյ Ատոմյան (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն անդրադարձել է աջ ղեկով մեքենաների տեխնիկական փոփոխության հարցին Կա տարիք, որից հետո բժիշկները մարդկանց խրախուսում են ծխել․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Արման Սարոյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 11-ին Ես գիտեմ՝ ծխողներն ինձ ատում են․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Իլոն Մասքը Լոս Անջելեսի փողոցներով զբոսնել է Tesla-ի նոր Cybertruck էլեկտրապիկապով ԲԴԽ նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին Ինքս ծխող եմ, բայց արդեն սկսել եմ մտածել թարգելու մասին․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)«Դաշնակցականը հորս արև, մորս արև չի երդվում», հայրենիքի արև է երդվում». երիտդաշնակցականՈ՞ւր է Արսեն Թորոսյանը․ Անի Սամսոնյան (տեսանյութ)
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) «Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)