00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական ենՌուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա ՆովոստիԴատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան Մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակակությունը․ Արմեն Գրիգորյան Խախտումներ՝ Երևանի մանկապարտեզներում․ ՍԱՏՄ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն պահվում է վատ պայմաններում. հայտարարությունԱնորոշություն, հակասություններ, զավեշտալի դեպքեր. շտապօգնության բժիշկն աշխատանքային առօրյայից է պատմում«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Ո՞նց վերադառնանք Հայաստան, երբ հյուպատոսարանն ու դեսպանատունը չեն աշխատում․ ՀՀ քաղաքացի

Կառավարությունը հավանության է արժանացրել Արդարադատության նախարարության մշակած ևս մեկ կարևոր փաստաթուղթ. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Արդարադատության նախարարության մշակած ևս մեկ կարևոր փաստաթուղթ՝ Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրերի նախագիծը։

Ռազմավարությունը նախագծվել է՝ հիմք ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը: Այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում:

Ռազմավարությամբ ամրագրել ենք հետևյալ նպատակները՝

  • էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում.
  • Էլեկտրոնային արդարադատության հարթակը թվային այն ռեսուրսն է, որը հնարավորություն կտա քաղաքացիական, քրեական, վարչական ու սնանկության գործերով վարույթները թվայնացնել, կմիավորի արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները, կհանդիսանա իրավապահ, դատական և իրավակիրառ մարմինների միջև բոլոր գործերով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, որտեղ էլեկտրոնային աշխատասենյակ կունենան և իրենց գործառույթներն էլեկտրոնային եղանակով կիրականացնեն վարույթների բոլոր մասնակիցները։ Արդյունքում կնվազի վարչարարությունը, ժամանակի ու ֆինանսական ռեսուրսների կորուստը, ակահովվի միասնական վիճակագրության վարումը, քրեական, քաղաքացիական, վարչական ու սնանկութան գործերով կձևավորվեն թվային արխիվներ։

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում.

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով նախատեսում ենք 2020 թվականի առաջին եռամսյակին ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որը Ռազմավարության մեջ նշված է որպես անկախ, ինքնավար մարմին։

Փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ։

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված կլինեն փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

Սահմանադրական բարեփոխումների անցկացում, ընտրական օրենսդրության բարեփոխում.

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է Կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը և այլն (վերպետական կառույցների ընդունած որոշումների տեղը մեր իրավական համակարգում, Սահմանադրական դատարանի պատշաճ և բնականոն գործունեությանը խոչընդոտող հնարավոր սահմանադրաիրավական փակուղիների վերացումը, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության և նշանակման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունների դադարեցման կարգը և այլն)։

Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովում, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում.

Ռազմավարությունը որդեգրել է բավականին հավասարակշռված մոտեցում դատավորների բարեվարքությանը ներկայացվող խիստ պահանջների և դատավորներին տրամադրվող առավելությունների իմաստով: Մասնավորապես, այն մի կողմից բարձր նվիրվածություն, հաշվետվողականություն և անաչառություն է պահանջում դատավորներից՝ միաժամանակ ներդնելով այդ հատկանիշներին չհամապատասխանող դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունները դադարեցնելու գործիքներ։ Մյուս կողմից, այն դատավորները, ովքեր կհամապատասխանեն հասարակության բարձր ակնկալիքներին, կապահովվեն իրենց աշխատանքին համարժեք աշխատավարձով և կենսաթոշակով, իրենց բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ աշխատակազմով, շենքային և նյութատեխնիկական պայմաններով։

Ռազմավարության մեջ ամրագրված մոտեցումների համաձայն՝ դատավորների բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Դատավորները մշտապես անցնելու են նման գնահատման միջով՝ վարքագծի կանոնի յուրաքանչյուր ենթադրյալ խախտման համար կարգապահական վարույթի շրջանակներում։

Իրավապահ համակարգի բարեփոխում.

Արդարադատության համակարգի առողջացման նպատակով կարևոր է ապահովել, որպեսզի իրավապահ համակարգն իր կառուցվածքով, գործունեության սկզբունքներով և մասնագիտական ներուժով համապատասխանի արդարադատության նոր հայեցակարգի տեսլականին։ Բարեվարքության գնահատման չափանիշները պետք է կիրառվեն ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ։ Բացի այդ, նախատեսվել է զարգացնել դատախազների և քննիչների կարողությունները՝ կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական և այլ հանցագործությունների քննության, էլեկտրոնային ապացույցների հետ աշխատելու, պետական շահերի ոչ քրեադատավարական միջոցներով պաշտպանության և այլ բնագավառներում, քննարկել դատախազների և քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացման և նրանց թվակազմի ավելացման հարցը և մի շարք այլ հարցեր:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծում:

Ռազմավարական այս նպատակի համատեքստում նախատեսվում է պետական որոշ ծառայությունների մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։ Նպատակն է ոչ միայն հնարավորինս հարմարավետ դարձնել քաղաքացիների կողմից հայցվող հիմնական ծառայությունների մատուցումը, այլև բացառել դիմումի քննարկման արդյունքում որոշում կայացնող և դիմող հարաբերությունները»:

Լրահոս
29 Մայ
Կանանց մոտ 12%-ը երբեք օրգազմ չի զգացել. հետաքրքիր փաստեր ինտիմ կյանքի մասինԱմբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ)«Մենք «բառադի» ազգ չենք, հարգելի Նարեկ»Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են ՀայաստանԴաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Ալեն Սիմոնյանը երևի մտածում է, որ ես հետևից կգրկեմ նրան. Ռուբեն Հայրապետյան. 168.am Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մարիամ Փաշինյանն առաջին անգամ լողացնում է իր՝ Մոլի անունով շանը (տեսանյութ)ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Հայաստանում ծառայող ռուս սահմանապահներինՄայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ)Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է Սարդարապատ Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարումՊարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ․ Ոստիկանապետի նախկին տեղակալ Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի հիմնավոր կասկածը․ պաշտպան Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Վարակի «ռեկորդներ»-ին հաղթելու համար պարետատունն ունի տարբեր սցենարներ․ դրանցից որը կիրագործվի՝ պարզ չէՄասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկումՄարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով կա ձերբակալված «Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել...». Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քննվող քրգործով 4 անձ բերման է ենթարկվել․ ՔԿՌուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ «Մենք միասին ենք դիմավորում արևածագը». վրացական անսամբլի նվերը՝ Հայաստանին (տեսանյութ)ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել Բացահայտ ասում եմ ՝ դուք այն տեղում չեք, որտեղ պիտի լինեիք. Գևորգ Խուրշուդյանը՝ վարչապետին Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակումՄայիսյան հերոսների պատգամն է մեզ՝ յուրաքանչյուր օրը նվիրենք հայոց պետականության ամրապնդմանը. Ավինյան Սորոսականների տհաճ անակնկալը՝ Նիկոլ ՓաշինյանինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավորԻնչպես է իրականացվելու թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը (տեսանյութ)Որքանո՞վ «կծանրանա» օլիգարխների «հարկային բեռը» Նոր ՀայաստանումՀՀ 71 քաղաքացիներին տեղափոխող երեք ավտոբուսներն ուղղություն վերցրին դեպի Հայաստան. Վրաստանում ՀՀ դեսպանություն (տեսանյութ)«Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հերթին պարտավո՛ր ենք մեծարել ընտանեկան արժեքները...». Սարգիս Գրիգորյան Վրաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք․ Ռիա ՆովոստիԵրևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՄիջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր. Ոստիկանապետ Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում. ՊապիկյանՈչ ոք չի կարող բացառել, որ ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի. Փաշինյան«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական ենԳեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան մեկ նոր դեպքՉկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. Թորոսյան Ռեյդերը լինելու են շարունակական. Արման Սարգսյան «Հարսնաքարի» ղեկավարի գործով Ռուբեն Հայրապետյանն ու ևս 4 անձ կկալանավորվեն. ՔԿ Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է. վարչապետԿա հանդուգն սուտ և կա ՀՀ կառավարության սուտ. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ) Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը
Ամենադիտված
Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Հրազդանից դեպի Հանքավան հատվածում երկնաքար է ընկել (տեսանյութ)«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Ինչ է կատարվել ֆուտբոլ խաղալիս. մանրամասներ՝ Մարմաշենում 20-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԿորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետՌեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջևՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Խարկովում ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքինԹալանել են Սամվել Ալեքսանյանի խանութը. գողացել են շուրջ 80.000 դոլարԻ՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղելՈվ է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail