Դրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ) Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում «Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից «Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստ Ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին «Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներին Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը «Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլ Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ 

Հայաստանում մեկնարկում է սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրման նոր ծրագիր (տեսանյութ)

Տեսանյութեր

2018 թվականից Հայաստանում իրականացվող «ԻՐԻՍ» ծրագրի շրջանակում կյանքի է կոչվում նոր բաղադրիչ՝ ուղղված սիրիահայերի, տեղացիների տնտեսական ինտեգրմանը: Նոր բաղադրիչի՝ «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորի, նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը Հայաստանում: Դրանից բացի նպաստել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը: Արդյունքում, նախատեսված է, որ Հայաստանում կստեղծվեն նոր փոքր և միջին ձեռնարկություններ, կյանքի կկոչվեն նոր բիզնես գաղափարներ, կամ գործող ձեռնարկությունները կընդլայնվեն: «ԻՐԻՍ» ծրագրի ընդհանուր բյուջեն 3.3 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, որից 1,9 մլն եվրոն ուղղվելու է տնտեսական ինտեգրման բաղադրիչին:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ ներկայացուցիչ, «ԻՐԻՍ» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ  աջակցությունը տրամադրվում է բիզնես ինկուբացիայի մեթոդով, դա ենթադրում է բիզնես գաղափարի զարգացման փուլից մինչև կայուն գործունեություն, ներառելով նաև ֆինանսավորումը:

«Այսինքն՝ այս բաղադրիչի շնորհիվ կոնկրետ անձին տրամադրվում է բիզնես աջակցության ամբողջական շղթա: Խորհրդատվություն, հմտությունների կատարելագործում, իրազեկում, ընդհուպ մինչև ֆինանսավորում: Ամբողջ ընթացքում մասնագետների թիմը գտնվելու է իրենց կողքին: Ասեմ, որ մենք չունենք ոլորտային սահմանափակում, սակայն ունենք առաջնահերթություններ, օրինակ, ոսկերչություն, զբոսաշրջություն, սննդի վերամշակում, գյուղատնտեսություն և այլն»,-ասաց Լուսինե Ստեփանյանը:

Սիրիական ճգնաժամով պայմանավորված Հայաստան են տեղափոխվել 22-24 հազար սիրիահայեր: Տարբեր տվյալների համաձայն, ներկայում Հայաստանում գտնվում է 14-16 հազար սիրիահայ: Լուսինե Ստեփանյանը նկատեց, որ սիրիական ճգնաժամի տարիներին նրանք կորցրել են սերունդների կողմից ստեղծվածը, կապերը, հնարավորությունները, գտնվում են խոցելի վիճակում: Այս տարիների ընթացքում պետության, մի շարք կազմակերպությունների կողմից իրականացվել են աջակցության տարբեր ծրագրեր: Նրա խոսքով, փորձը ցույց է տվել, որ զարգացման և հումանիտար ծրագրերի համադրումն է նպաստում կայուն ինտեգրմանը: «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորն այդ նպատակն է հետապնդում:

«Սիրիահայերը թեպետ խոցելի վիճակում են, սակայն ունեն մասնագիտական հմտություններ, գիտելիքներ, բիզնես փորձառություն, արաբական շուկա դուրս գալու համար կապեր: Բիզնես ինկուբատորը մի կողմից նպատակ ունի նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, բիզնես նոր մշակույթի ձևավորմանը, մյուս կողմից՝ աշխատելով ձեռնարկատերերի հետ, նրանց հասցնել կայուն եկամտաբեր գործունեությանը»,-ասաց նա: Ծրագրի հնարավորություններից օգտվելու համար կարող են դիմել ինչպես սիրիահայերը, տեղացիները, այնպես էլ ԵՄ-ից վերադարձող հայ միգրանտները, հայրենադարձները:

«ԻՐԻՍ» բիզնես ինկուբատոր ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանը նշեց, որ իրենց թիմը համալրվել է ոլորտի լավագույն մասնագետներով:   

«Այսօրվանից արդեն ցանկացողները կարող են դիմել: Ֆինանսավորումն իրականացվելու է դրամաշնորհներով ու փոխառություններով: Կարող են դիմել անձինք, ովքեր ունեն գաղափար, սակայն չունեն հմտություններ, թե ինչպես վարեն իրենց բիզնեսը: Հաջորդը կարող են դիմել բիզնես նախաձեռնությունների հեղինակները, որոնք մինչև երեք տարվա փորձ ունեն, իրենց օգնելու ենք, որ կարողանան մշակեն համոզիչ բիզնես ծրագրեր: Երրորդ խումբը փոքր միջին բիզնեսն է: Նրանք փորձագետների օգնությամբ կկարողանան ավելի կայուն դարձնել բիզնեսը և ունենան ընդլայնման հնարավորություն»,-ասաց Նարինե Թերզյանը:

Խոսելով ՓՄՁ ոլորտում խնդիրներից՝ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»-ի նախագահ Ռուբեն Օսիպյանը նշեց, որ ամենից առաջինը ֆինասների անհասանելիությունն է: Դրանից բացի, ՓՄՁ-ների ընդամենը 10 տոկոսն է նորամուծություններ ներդնում իր բիզնեսում: Խոսքը ոչ միայն նոր տեխնիկայի, այլև բիզնեսի վարման նոր հմտությունների մասին է:

«Լինում են դեպքեր, երբ դարերից եկած «սև սպիտակ» հաշվապահություն է վարվում, որի հետևանքով, բիզնեսի ղեկավարը չի իմանում, թե իր շահութաբերությունը որքան է: Շատ դեպքերում անձն իր բիզնեսի դրամարկղը և սեփական գրպանը չի տարբերակում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս անձին ինկուբացիոն շրջան անցնել, տեղեկատվություն ստանալ, կապեր հաստատել, հմտություններ ձեռքբերել, ֆինանսավորում ստանալս» ,-ասաց Ռուբեն Օսիպյանը:

«ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից: Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչ «ԻՐԻՍ» ծրագրի ընդհանուր ղեկավար Միխայել Գրաբները նշեց, որ հիմնական նպատակն է բարձրացնել սիրիահայերի ու տեղացիների սոցիալ- տնտեսական ինտեգրումը, տնտեսական ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:  

«Այդ նպատակին մենք ուզում ենք հասնել մի քանի բաղադրիչով՝ սոցիալական, առողջապահական, կրթական ուղղվածություն, օգնել բարելավել սիրիահայերի տնային պայմանները՝ սուբսիդիաների միջոցով: Մյուս կարևոր բաղադրիչը տնտեսական ինտեգրումն է: Ուզում եմ նշել, որ այս ծրագիր ստեղծվել է արդեն իրականացված մի քանի ծրագրերի փորձի հիման վրա, որոնք ևս ֆինանսավորվել են ԵՄ-ի կողմից»-հավելեց Միխայել Գրաբները:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ)Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում«Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից«Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստԸնտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին«Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներինՄենք արդեն «Բարսելոնայի» համար որոշ կարևոր որոշումներ ենք կայացրել․ Բարտոմեու Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը«Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլՌուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունըՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ1992թ. այս օրը հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարարՄարջան Ավետիսյանն՝ առանց շպարի (լուսանկար) Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Աջափնյակ. հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում»Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածներըԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն (լուսանկարներ)Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպքԱղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա (տեսանյութ)Եվս մեկ այսպիսի հարցազրույց և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների երկիր. Հայկ ՄարտիրոսյանԱստղագուշակ՝ օգոստոսի 15-ի համարՀայրենի տանը. Նիկոլ ՓաշինյանՕրվա խորհուրդԳարեգին Բ-ն ցանկացել է ուխտատեղի կառուցել, բայց պարզել է՝ հողերը սեփականաշնորհված են․ «Ժողովուրդ»Նոր մանրամասներ «օրենքով գողեր» Ալեքսանդր Մակարյանի և Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից․ «Ժողովուրդ»Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում․ «Հրապարակ»Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ. «Հրապարակ»Անատի Սաքանյանը լողազգեստով ցուցադրել է շքեղ մարմինը (լուսանկար)Մինսկում ուժայինները ծեծել են ՀՀ քաղաքացու «Բավարիա»-«Բարսելոնա»` 2:8. Մյունխենյան թիմը ՉԼ կիսաեզրափակիչում էԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հրապարակել է ամուսնու լուսանկարը Արայիկ Հարությունյանի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել. խոսնակՓաշինյանը BBC-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը «Մահակներով խփել են, տաբատս իջեցրել». Բելառուսում ազատ արձակված ցույցի մասնակիցը պատմել է, թե ինչ դժոխքի միջով է անցել (տեսանյութ)Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին Բելառուսը Ռուսաստանին է փոխանցել ձերբակալված «Վագների խումբ» կազմակերպության անդամ 32 զինյալի «Անտարես»-ը 21 միլիոն դրամով կիրականացնի «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավը. 168.am Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան Ամուսինը կնոջ դավաճանության մասին իմացել է Google-ի քարտեզի միջոցով (լուսանկարներ) «Արցախյան գորգերի շունչը». Աննա Հակոբյանը ներկայացել է նոր ֆոտոշարքովՀՀ դեսպանը Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդելը մանուկ հասակում (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի շահը. նախարարԱՄՆ-ում արջը դուրս է եկել անտառից և մարդկանց հետ սեղան նստել (տեսանյութ) BBC-ի հարցազրույցում նախարարն ի ցույց դրեց ՀՀ արտաքին քաղաքականության սնանկությունը. Արմեն Այվազյան (տեսանյութ) Կպած հոնքերով մոդելի բրենդային ներքնազգեստով լուսանկարը զայրացրել է համացանցի օգտատերերինԼուկաշենկոն կոչ է արել բելառուսցիներին դուրս չգալ փողոցԻնստագրամյան մոդելն իր տան մեջ դաժան ծեծի է ենթարկվել հարբած հյուրի կողմից (լուսանկարներ)
Ամենադիտված