00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու Մխիթար Հայրապետյանի այցը Շվեդիա ավարտվել էՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը Զոհրաբ Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ղեկը փոխելու նպատակով.ՊԵԿ «Վարչապետի հետ չեմ հանդիպել, պաշտոնական նամակ կգրեմ». ինչու են ուզում ազատվել Մեսրոպ ՄանուկյանիցԱնցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Սերժ Սարգսյանի «օգնությունը». ո՞րն է Փաշինյանի «կետը» բանակցային գործընթացում

Ինչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ․ Ղազինյանը՝ Բաբաջանյանին

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել պատգամավոր Արման Բաբաջանյանին․

«Հարգելի Արման,
Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ քո կողմից նախաձեռնված և իշխանությունների կողմից հովանավորվող քաղաքականապես անհեռանկար, իսկ բարոյապես կասկածելի գործունեությանը։

Կարծում եմ հասկացար, թե ինչ նկատի ունեմ։ Այո, Հայաստանի նորագույն պատմության մեջ իր դաժանությամբ ու ծանրագույն հետևանքներով աննախադեպ պետական հանցագործության՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը «նոր» դիտակետեր հաղորդելուն:

Վստահ եմ ունես բավարար գիտակցություն հասկանալու համար, թե ինչպիսի թաքնված վտանգներով է պարուրված այս «քաղաքական ակցիայի նկրտումները»։ Նույնքան հավատում եմ, որ անկեղծ ես քո մղումներում և իրականում ցանկանում ես լուսավորել այս սպանդի դեռևս չլուսավորված մութ անկյունները։ Նաև ուզում եմ հավատալ, որ նույնիսկ չես մտածում քաղաքական դիվիդենտներ հավաքել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի և նրանց հոգիները հերթական անգամ վրդովվեցնելու գնով։ Ինչու՞ եմ հատկապես սա նշում, քանզի Հայաստանի քաղաքական կյանքում արդեն արձանագրվել է «դիակապտության» միջոցով քաղաքական իշխանության հասնելու հաջողված փորձ, իսկ հաջողված փորձի գրավչությունը, կարծում եմ պետք չէ քեզ ներկայացնել։

Դառնալով վերջին մի քանի օրերի քո կողմից նախաձեռնված գործընթացին, թույլ տուր ներկայացնել ինձ մոտ ձևավորված պատկերացումները, ինչպես նաև այն համոզմունքները, կասկածներն ու հարցերը, որոնք կօգնեն քեզ առավել խորությամբ ու համակողմանիությամբ գիտակցել այս գործընթացի և՛ հնարավորությունները, և՛ լրջագույն ռիսկերը ինչպես քո, այնպես էլ մեր երիտասարդ պետականության համար։

Նախ և առաջ քո ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն խնդրի վրա, որ քո մասնակցությամբ այս գործընթացն արդեն քաղաքականացվում է՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Իսկ ես, ինչպես նաև վստահ եմ դու, շատ լավ գիտես, որ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։

Չի կարող պատահական համընկնել դահիճի կողմից վաղաժամ ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելը, քո 2 ժամ տևած հանդիպումը նրա հետ և այդ հիմքի վրա քո քաղաքական ակտիվությունը։ Եվ այս ամենը Հայաստանի բարձր իշխանության լուռ աջակցությամբ և հովանավորությամբ։ Ինչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ, ի՞նչ առաքելություն է դրվել քեզ վրա և ո՞վ է դրել այդ առաքելությունը։ Եթե դահիճն իրոք ուներ նոր ասելիք, ապա նա դրա 1000 միջոց ուներ ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու՝ պահպանելով գործընթացի բացառիկ իրավականությունն ու այն զերծ պահելով քաղաքական շահարկումներից ու մանիպուլյացիաներից։ Բայց ընտրվեց քաղաքական ճանապարհը, որի համար, ենթադրում եմ, ուղղորդող դարձան քո կողմից արված «Հայաստանի ներքին և արտաքին թշնամիներ» արտահայտությունը, որը, պետք է փաստել, ունի բազմաթիվ տերեր և շահառուներ, որոնց շարքում դու և Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը չկաք։ Այս գործընթացի շահառուները քո ձեռքով կվերցնեն այն, ինչ իրենց պետք է և վերջում մենք նորից ստիպված կլինենք միասին պայքարել Հայկական շահի հաղթանակի համար

Ոչ մի կերպ չհասկացա, թե ինչպես կարողացար ադեկվատ որակել մի մարդու, ով սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր։ Իսկ կարո՞ղ է այդ ադեկվատության հաստատումը քեզ պետք է հետագայում նրա խոսքերի վրա հիմնված քաղաքական կապիտալի ձևավորման համար։ Ստիպված եմ հիասթափեցնել, չի ստացվելու, քանի որ ոչ մի Հայաստանի սթափ ու գիտակից քաղաքացի չի կարող դահիճի խոսքերը ճանաչել և ընդունել՝ դրանով իսկ լեգիտիմացնելով ձևավորվելիք քաղաքական կապիտալը։

Արման ջան, խնդրում եմ կրկին դիտես այս թեմային առնչվող քո վերջին հարցազրույցները, եթե չնկատես, կրկին լսի, բայց արդեն ՀՀ շարքային քաղաքացու ականջներով։ Լրագրողների տված հարցերը, շեշտադրումները, հատկապես այդ լրատվամիջոցների քաղաքական ընդհանուր գծի մեջ։ Եվ հատուկ ուշադրություն դարձրու ձայնիդ տեմբրին, էմոցիոնալ փոփոխություններին և խոսքիդ խնամքով թաքցրած շեշտերին՝ դահիճի համոզմունքներն ու անելիքները բարձրաձայնելու և հանրայինացնելու ենթատեքստում։ Այդ թաքնված ենթատեքստերը չափից շատ ակնառու են և վատ քողարկված:

Չէի հավատում, հիմա էլ չեմ կարողանում հավատալ . . .

Հասկանում եմ, քաղաքականություն է, պետք է հաստատվել, գտնել ուրույն կերպար և տեղայնացում քաղաքական դաշտում, բայց դրա համար կան այլ ճանապարհներ ու միջոցներ, որոնք առավել ազնիվ են հիմնավոր և երկարաժամկետ,զերծ պատեհապաշտությունից և կարմիր գծերը անցնելու վերջերս նորմա դարձած մոլուցքից: Եթե չես գտնում, կարող եմ օգնել, հուշել։ Օրինակ, կարող ես մշակել և հանրությանը ներկայացնել կուտակված խնդիրների լուծման կամ Հայաստանի որևէ ոլորտի բարեփոխման ու զարգացման որևէ ռազմավարություն, ծրագիր։

Գիտեմ որ բարդ է, ժամանակատար, միտք է պետք, գիտելիք, գաղափար և ամիսների ծանր աշխատանք։ Բայց սա է ապագայի քաղաքականությունը, սա է ճանապարհը, որ տանում է դեպի վաղը, այն վաղը, որը դու, որոշ ժամանակ առաջ, ընտրում էիր այսօրվա և երեկվա մեջ։

Նոր նեոպոպուլիզմի չափաբաժնի կիրառումը`լրագրողական պսևդոարդարամտության միքսով ոչ միայն այլևս ընկալման և ընդունման շանս չունի, այլ նաև ծայրահեղ վտանգավոր է և անհեռանկար:

Անցյալի խնդիրները փորելը նման է ավազի մեջ գտած սափորի, որի խցանը հանելուց հետո այլևս չես վերահսկելու բաց թողնված ջինին։ Վերջում մեկ բարեկամական խորհուրդ. Արտաքին թշնամիների մասին խոսելիս աշխատիր առաջնորդվես ոչ թե քո ներսում առկա հույզերով, դեմոններով, համոզմունքներով, այլ շահով, ազգային շահով, պետական շահով, Հայկական շահով։ Կապիր քեզ Հայաստանի հետ, հայկականության հետ, հանիր քո գլխավերևում ծածանվող բոլոր դրոշները, թող միայն հայկականը, քանզի որևէ այլ դրոշներկված չէ հայի արյունով և չի պաշտպանում Հայկական շահը:

Զգույշ եղիր չկորցնել զգոնությունը, որ չդառնանք մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում:

Այս անգամ արդեն չեն վերադարձնի այդ մանրադրամը:

Լավագույն մաղթանքներով՝
Արթուր Ղազինյան»։

Լրահոս
6 Դեկ
ՔԿՀ-ների ծառայողները մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերել խուզարկությունների արդյունքում (լուսանկարներ) Ավելի քան 10 000 ՀՀ քաղաքացու ճակատագիրը մնում է անորոշ․ Գևորգ Գորգիսյան Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին Մխիթար Հայրապետյանի այցը Շվեդիա ավարտվել էԾիծաղելի է Սերժ Սարգսյանին այդպիսի մեղադրանք առաջադրելը. Բարսեղ Բեգլարյան (տեսանյութ) ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը Ռուստամ Բադասյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը ՀՖՖ-ն հրապարակում է նախագահի եւ գործկոմի անդամների թեկնածուների անունները (ուղիղ) Բաքվում հայ պաշտոնյան քննադատել է խորհրդաժողովի կազմակերպիչներին Գողություն կայանված ավտոմեքենայից․ ՔԿ-ն տեսանյութ է հրպարակել ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիեննա Զոհրաբ Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից (տեսանյութ) Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ «Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է». Կարո Փայլանը այցելել է հայոց պատմական մայրաքաղաք Երկրորդ ընթերցմամբ քննարկվում է հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը Հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ. միջանկյալ ամփոփում Հյուսիս-հարավ ծրագրին առնչվող քրգործի վերաբերյալ Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ղեկը փոխելու նպատակով.ՊԵԿ «Վարչապետի հետ չեմ հանդիպել, պաշտոնական նամակ կգրեմ». ինչու են ուզում ազատվել Մեսրոպ ՄանուկյանիցԲիլի Այլիշը հրապարակել է «Xanny» երգի հոլովակը, որի ռեժիսորն անձամբ երգչուհին է (տեսանյութ)Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն ԱԺ-ն քննարկում է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու նախագիծը Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ ՄԱԿ-ը 2020թ. հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Էլենը հաղթահարել է քաղցկեղն ու վաղն արդեն կարթնանա տանը Սերժ Սարգսյանի «օգնությունը». ո՞րն է Փաշինյանի «կետը» բանակցային գործընթացումԵկավ հորս հրաժեշտ տալու ժամանակը․ Արման ԵղոյանՀանգիստ վեր ընգեք տեղներդ․ Տիգրան Կարապետյան (տեսանյութեր)Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Սիմոնյան և Նորո՝ «Իրար համար»Գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ չեն եղել. Գևորգ Գորգիսյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանՊլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կմերժի կառավարությունը. Գաբրիել ԲալայանՀայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքըՊարզեցի, որ մեր ընտանիքի մյուս կեսը պակաս արդյունավետ չի անցկացնում օրը. Համազասպ Դանիելյան (տեսանյութ) Բարսեղ Բեգլարյանը և Սերգո Կարապետյանն առերեսվել են Արցախի հարցում ՀՀ դիրքորոշումների հստակեցումն ու կարծրացումը ողջունելի էԱմուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները դատի են տվել Տիգրան Ավինյանին«Կարա՞մ չպատասխանեմ հարցին». Հայկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին Քենիայի մայրաքաղաքում վեցհարկանի շենք է փլուզվել (տեսանյութ)Դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննող դատավորին Ինչպե՞ս կարելի է խեղված վարկային պատմությունը վերականգնել․ Բագրատյանը՝ Երիցյանին (տեսանյութ) Ընտրություններն Ադրբեջանում կրկին կեղծվելու են. թալիշ փորձագետ «Եթերից մեկ րոպե անց էս երեխեքին հեռացնում են կուսակցությունից»․ Պետրոս Ղազարյան (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ ՈՒՂԻՂ․ ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Օրվա բոցը. ո՞վ էր պատասխանել Սամվել Ալեքսանյանի հեռախոսին (տեսանյութ) Ովքեր և ինչպես տապալեցին «Համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա դրամահավաքըԿասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Խանդոտ տղամարդը գնդակահարել է սիրելիին ռեստորանում (տեսանյութ)«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգՆիվայի արկածները՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)