Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նա ազգային անվանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես կասկածյալ։
2018 թվականին ՀՀ նախկին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ: