Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 

Ընտրություններից ուղիղ մեկ տարի անց, ո՞ր խոստումները մնացին անկատար

Վերլուծական
Անցած տարի այս օրը Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը սպասվածի պես կազմեց հեղափոխական թիմի ֆրակցիան: Նախընտրական շրջանում հնչել էին բազմաթիվ խոստումներ, միևնույն ժամանակ, իր նախընտական ծրագրում «Իմ քայլ»-ը հետաքրքիր անցում էր արել, ֆիքսելով, որ արդեն իսկ կատարել են հպարտ քաղաքացիների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, քանի որ իրականություն են դարձրել թավշյա հեղափոխությունը և ձերբազատել են վերջիններիս նախկին թալանչի իշխանություննրից: Մյուս կողմից տրված մյուս խոստումների, առնվազն մի մասի իրականացման համար մեկ տարին բավական մեծ ժամանակահատված է: Եվ այսպես, տեսնենք , թե նախընտրական որ խոստումներն են կատարվել և որ խոստումներն են գրվել սառույցին:
 
Մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա: Այսինքն, տրամաբանական էր ակնկալել, որ 2020-ի բյուջեն մոտ կես միլիարդով ավելի պիտի լիներ: Բայց 2020-ի բյուջեի նախագծով նախատեսված է համարյա նույն գումարը, ինչ որ 2019-ին էր: Ստացվում է, այս մի խոստումը իշխանությունները չկատարեցին: Մեջբերենք մի հաստված Նիկոլ Փաշինյանի ելույթից, որը տեղի է ունեցել մինչ խորհրդարանական ընտրությունները: «Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները: Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը: Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն: Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը վերացնելու համար 45 րոպե է պետք, հիմա ասում եմ, որ շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է պետք, դրա համար գիտեք ինչ է պետք անել, զանգել «Քարֆուր» ընկերության տնօրենին և ասել՝ ձեզ վրա դրված արգելքը հանվել է: Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է վերացնել այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն»:
 
Թե ինչ վիճակում է այսօր գյուղատնտեսությունը, կարող են վկայել վիճակագրական ողբալի ցուցանիշները: Տույժ-տուգանքները ներելու փոխարեն, կառավարությունը գնաց կարդինալ այլ ուղղով՝ ավելացնելով դրանք, ընդ որում, այդ քաղաքականությունը վերաբերվում է ոչ միայն գյուղատնտեսության ոլորտին: Արագաչափերի տուգանքները, չզրոյացվեցին, հատուկ կառավարության որոշումով ներվեցին նախկինից կուտակված տույժերը, որոնք առաջացրեցին օրինապահ տուգանքները վճարողների արդարացի դժգոհությունը։ Բանանի մենաշնորհ, պարզվեց, չի էլ եղել, ներմուծողների քանակը մի քանի ընկերությունից առաջ չգնաց, իսկ էժանացած բանանի գինը տևեց 8 ամիս, այնուհետև բարձրացավ՝ հավասարվելով մինչիշխանափոխության ժամանակվա արժեքին: Շաքարավազի շուկայում մնաց նույն գերիշխող վիճակը, որը կար նախկինում: Իշխանափոխությունից մեկ տարի անց այդպես էլ չպարզվեց՝ Սաշիկ Սարգսյանն իրո՞ք գործոն էր, թե՝ ոչ։ Համենայնդեպս այդպիսի որևէ ապացույց չներկայացվեց հանրությանը։ Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ արագաչափերի մասով, իսպառ հերքվեց այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գինը մնաց նույնը:
 
Ահա Փաշինյանի մեկ այլ հայտարարություն՝ «Հայաստանը ևս հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»: Փաշինյանը քանիցս հանդիպել է Ալիևի հետ և բանակցել Արցախի հարցի շուրջ: Արցախի նախագահի՝ բանակցություններին մասնակցելու խոսք անգամ չկա:
 
Սրանք, ընդամենը, մի քանի օրինակներ են, որոնք ի ցույց են դնում այս իշխանությունների տված և կատարված խոստումների տարբերությունը: Կարող են հստակ արձանագրել, որ ընտրություններից ուղիղ մեկ տարի անց նախընտրական շրջանում արված խոստումների, հայտարարությունների զգալի մասը չի կատարվել,կառավարության կատարած քայլերի մի մասն էլ՝ տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլերն էին և իշխանությունների վարած քաղաքականությունը որևէ հույս չի ներշնչում, որ ստեղծված իրավիճակը մոտ ապագայում կարող է փոխվել, որ ժողովրդի քվեն ստացած անձինք կարող են ի վերջո հիշել, որ նախորդ իշխանությունները մերժվեցին հենց ընտրություններից հետո սեփական խոստումները տարիներ շարունակ «ջրելու» պատճառով….
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղում
Ամենադիտված