00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հացադուլը կշարունակվի». Ալեքսանդր Քանանյանին միացել է ևս մեկ արցախցի Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի նախագահի առաջին տեղակալ Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան Գրիչի հետ կապված պատմության մեջ Փաշինյանը զոհ է գնացել քաղաքավարությանը. Հովիկ ԱղազարյանՈղջունելի է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը. Արման ԹաթոյանԷջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈԿալիֆոռնիայում հաստատվել են կորոնավիրուսի առաջին երկու դեպքերըՍլովենիայի վարչապետը հրաժարական է տվել Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել

Պետական հաստատություններում, առանց աշխատելու, վարձատրման ենթակա անձիք են հայտնաբերվել

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի բացահայտմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում կատարված վերլուծությամբ փաստվել է, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման և ՏԻՄ մարմիններում, նրանց ենթակա կամ մասնակցությամբ կազմակերպություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների, այդ թվում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից հարուցվել է 254 քրեական գործ: Դրանցից 129-ը, կամ մոտ 51 տոկոսը վերաբերել են կրթական, հիմնականում հանրակրթական հաստատություններում գրանցված աշխատողներին:

Քննված քրեական այդ գործերից 51-ի վարույթը կարճվել է ոչ արդարացման հիմքով, որից 35-ը վերաբերվել են կրթական հաստատություններին։ 43 անձի վերաբերյալ 29 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 13 անձի վերաբերյալ 11 գործ առնչվել է կրթական հաստատություններին։

Ուսումնասիրությունը փաստում է, որ սխեմատիկ կոռուպցիան հիմնականում արտահայտվել է նրանում, որ որպես կանոն, հաստատությունների տեխնիկական, օժանդակող գործառույթներով օժտված հաստիքներում ամբողջ կամ կես դրույքներով նշանակվում են տարբեր, այդ թվում նաև տվյալ կազմակերպությունների ղեկավարների հետ փոխկապակցված կամ ընկերական, բարեկամական այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք: Վերջիններս փաստացի տևականորեն կամ չեն հաճախում աշխատանքի, կամ չեն կատարում իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները: Քիչ չեն դեպքերը, երբ աշխատանքի են ընդունվում անձինք, որոնց շատ կարճ ժամանակ անց, ընդ որում՝ այդ ընթացքւոմ աշխատանքի չներկայանալու պայմաններում, տրամադրվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Ապա այդ մարմինների, հաստատությունների ղեկավարների կողմից, համապատասխան գործառույթներով օժտված աշխատակիցների օժանդակությամբ, աշխատաժամանակի տեղեկագրերում պաշտոնեական կեղծիքի կատարմամբ մտցվում են նրանց կողմից այդ ընթացքում կանոնավոր աշխատանքի ներկայացած լինելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարած լինելու մասին կեղծ տվյալներ, որոնց հիման վրա նրանց անվամբ հաշվարկվում և դուրս են գրվում աշխատավարձի կամ այլ վճարումների գումարներ, որոնք հափշտակվում են վատնման կամ յուրացման եղանակով:

Մասնավորապես, հարուցված նշված 254 քրեական գործերով պարզվել են  գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած 543 անձինք: Նրանցից 222-ը կամ 41 տոկոսը, հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:

Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 1.390.329.391 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 1.035.253.643 ՀՀ դրամ, իսկ համայնքներինը՝ 355.075.748  ՀՀ դրամ։

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 415.555.554 ՀՀ դրամը, իսկ համայնքներին պատճառված վնասից՝ 93.233.387  ՀՀ դրամը։  Ընդ որում՝ ընդհանուր վնասից 356 մլն դրամը եղել է կրթական հաստատություններում գրանցված աշխատողների մասով, որից վերականգնվել է 101.4մլն ՀՀ դրամը։

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազության գործառույթների շրջանակներում ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների աշխատանքները՝ հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ վերոնշյալ հաստատությունների հաստիքացուցակների և իրական աշխատակիցների համապատասխանությունը պարզելու,  խնդիրների առկայության դեպքում դրանց և վերաբերելի այլ փաստաթղթերում հնարավոր կեղծիքների առկայությունը ստուգելու, առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների դեպքում պատասխանատուների շրջանակը բացահայտելու, քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու նպատակով: Հանձնարարվել է նաև լայնորեն կիրառել այս բնույթի հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցներ:

Նախանշված ուղղություններով արդյունքների ապահովման միջոցով  ՀՀ դատախազությունը շարունակելու է արմատացած և համատարած բնույթ ստացած վերոնշյալ արատավոր պրակտիկան, կոռուպցիոն մեխանիզմները վերացնելու հարցում դրսևորվող  հետևողականությունը:    

 

 

Լրահոս
27 Հուն
Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում Վանեցյանի՝ վարչապետի նոր թեկնածու փնտրելու առաջարկին Հրայր Թովմասյանը ճիշտ կանի մի լացակումած տեքստ գրի ու հրաժարական տա. Ալեն Սիմոնյան Վանեցյանն ինձ զանգահարել է Հրայր Թովմասյանի հարցով․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) «Հացադուլը կշարունակվի». Ալեքսանդր Քանանյանին միացել է ևս մեկ արցախցի Դուք այլևս չեք կարող չտեսնելու տալ այն խայտառակ վատ մթնոլորտը, որը տիրում է հայ հասարակության մեջ. Ռուբեն ՄխիթարյանԳաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Փաշինյանի հեռախոսը չի զննվել. 168.am Դիանա Գրիգորյանի դուստրը պարզապես անճանաչելի է դարձել (լուսանկարներ) Նման մարդը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ. վարչապետ Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի նախագահի առաջին տեղակալ Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ Ստրասբուրգում Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արմեն Սարգսյանը մի քանի մարզիչների «Վաստակավոր» կոչում է շնորհել Գրիչի հետ կապված պատմության մեջ Փաշինյանը զոհ է գնացել քաղաքավարությանը. Հովիկ ԱղազարյանՆիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» Կատարել ենք մեր առջև դրված խնդիրը. Արման Սարգսյանը՝ «էրեբունի պլազա»-ում միջադեպի մասին Որոշ դեպքերում պետական շահը ստորադասվել է անձնական շահին. Վիտալի Բալասանյան Անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին. Գաբրիել Բալայանը՝ ՀՀ ԶՈՒ սպառազինության մասին Հայցում եմ Ձեր ներողամտությունը. Հենրիկ ՀարթենյանՈղջունելի է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը. Արման ԹաթոյանԷջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈԿալիֆոռնիայում հաստատվել են կորոնավիրուսի առաջին երկու դեպքերըՍլովենիայի վարչապետը հրաժարական է տվել Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվելԻրանցի զինվորականները երկրի նախագահից 3 օր թաքցրել են ուկրաինական ինքնաթիռի` իրենց կողմից խոցված լինելու փաստը. New York TimesՍեմ Մենդեսն ստացել է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր պարգեւը 2019-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ. Դավիթ Տոնոյան Ուհանի քաղաքագլուխը մեկնաբանել Է կարանտինի համար քաղաքը փակելու որոշումըԿոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժածՔաղաքական դաշտի արձագանքը Փաշինյանի «հակափաստարկին»Սոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին Քաղաքապետարանն այսպիսի շինթույլտվություն տալու իրավունք չուներ․ Խաժակյան (լուսանկարներ)«Հասնում եմ Երևան, ձեզ պատմելու շատ բան ունեմ»ԵՏՄ-ում ցանկանում են ստեղծել կորոնավիրուսի ախտորոշման ռուսաստանյան համակարգերՈստիկանությունը բացահայտել է դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող «Մերսեդեսի» հայելիների գողությունը (տեսանյութ)Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարեւոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)Ինչ զենք է եղել, որն էր պահանջը, ինչ ցուցմունք է տվել և ովքեր են հարցաքննվել․ կապ ունի՞ միջադեպը Ռոբերտ Քոչարյանի հետԱսկերանում հանդիպել եմ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին եւ 150-հազարական դրամ փոխանցել. Ղարամյան«Ես քեզ եղբայրական սիրով խնդրում ու հորդորում եմ չխառնվել մեծերի գործերին». Նարեկ Սամսոնյանը՝ Մարիամ ՓաշինյանինՓաշինյանը և նրա թիմը դարձան ռեժիմի իրավահաջորդ․ ինչպես դուրս գալ ճգնաժամից․ Սեֆիլյան 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում«Լոռի»-ի իսպանացի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից Նախագահը Բանակի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն կորել է Մեքսիկայում Արցախյան ազատամարտից ծնունդ առած Հայոց բանակը հզոր է առավել, քան երբևէ. Արտակ Դավթյանի ուղերձը Ավագանու անդամը վայր դրեց մանդատըԱրմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտՆախագահը Անդրանիկ Մակարյանին գեներալ-լեյտենանտի կոչում շնորհեց Հայաստանի ֆուտբոլի աղջիկների Մ17 հավաքականը մարզահավաք կանցկացնի
Ամենադիտված
Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) Ձուկը դուրս է թռել ջրից և մխրճվել ձկնորսի պարանոցի մեջ (լուսանկարներ)Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը՝ տարիներ անց կրկին միասին (լուսանկարներ)Մի «կեղտոտ» ստոպ կադրի պատմությունԿրակոցներ արձակողը հետևում է Քոչարյանին, կոչ անում՝ նրան ազատ արձակել (լուսանկարներ)«Հանցագործը հրացանով մտնում է Էրեբունի պլազա, իսկ «բանակցությունների» ընթացքում ինքնաձիգ է հանձնում»Նիկոլ Փաշինյանն ամսական 3 հազար դոլարի սև իկռա է գնում դստեր համար. Նարեկ ՍամսոնյանԱհա եւ փաստըԻնչով էր զբաղված Նիկոլ Փաշինյանը Գեորգի Կուտոյանի հուղարկավորության օրը (տեսանյութ)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ով է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)Ավստրալիան տիեզերքից.նկարը հրապարակել է NASA-նՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)