00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ը Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվի մուտքերը կազմել են շուրջ 822 մլն դրամ ԿԳՄՍՆ-ն՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ընդունելության մասին Ստանիսլավ Զասը և Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց են ունեցելՀեռահար ուսուցման էս զանգվածային պրոցեսը մարդկանց վրա թանկ է նստելու․ Արմեն Մինասյան«Տեղորոշման նախագիծը խախտում է քաղաքացիների մի շարք իրավունքներ». իրավաբանը բացատրում է, թե ինչպեսՍուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոնԱրտաշատի թիվ 3 դպրոցում «մատների արանքով» են նայում հեռավար դասապրոցեսին. ծնողը դժգոհում էԿարևոր հայտարարություն՝ ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների համարԿորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների․ Թորոսյան

ԱԺ բանաձեւի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը. 46 ՀԿ-ների հայտարարությունը

46 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` որոշակի արձանագրումներ են արել:

Հայտարարությունում ասվում է.

«2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության եւ արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային եւ համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր ՀՀ քաղաքացիների համար:

Ձեւավորված անպատժելիությունն ապահովագրվում եւ երաշխավորվում էր դատական համակարգի՝ դատական իշխանության կողմից, որովհետեւ նույնիսկ ամենաավտորիտար համակարգերում նման ամենաթողություն տեղի չէր ունենա առանց դատական իշխանության հովանավորչության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2018թ մարտ-մայիս ամիսներին դուրս եկավ փողոց հենց այս անպատժելիության եւ նվաստացման դեմ: Հեղափոխությունը կարողացավ պարտադրել իշխող վարչախմբին հրաժարվել գործադիր իշխանությունից եւ պարտադրեց նոր ընտրություններ օրենսդիր իշխանության ձեւավորման համար: Ժողովրդի քվեով ձեւավորված իշխանությունը, սակայն, մինչ այժմ չի կարողացել ազատագրել դատական համակարգը շուրջ երկու տասնամյակ տիրապետած քաղաքական էլիտաների ազդեցությունից: Այլ կերպ ասած՝ հեղափոխության  ինստիտուցիոնալ շարունակության մանդատը ստացած քաղաքական ուժը ձախողեց մի ամբողջ համակարգի՝ դատական իշխանության լեգիտիմության վերականգման գործընթացը:

Մերժելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունը եւ արտահերթ ընտրություններում իրենց քվեն տալով՝ ժողովուրդը լիազորեց կառավարությանը եւ Ազգային ժողովին նախաձեռնել եւ իրականացնել արմատական եւ համակարգային փոփոխություններ: Նոր իշխանությունները, սակայն, բաց թողեցին այդ հնարավորության պատեհ ժամանակը: Մինչ օրս, իրական համակարգային բարեփոխումների փոխարեն, Ազգային Ժողովը փորձում է լուծել կարճաժամկետ ու հատվածական խնդիրներ:

Խնդիրը Սահմանադրական դատարանի առանձին անդամներից ազատվելը, առանձին անձանց եկամտի հայտարարագրերի ստուգումը կամ նույնիսկ դատավորների վերաբերյալ ԱԱԾ տվյալների բացահայտումը չէ: Խնդիրն արդարության վերականգնումն է սահմանադրական եւ օրենսդրական մակարդակներում, դատական եւ իրավապահ մարմինների համակարգում։

Ժամանակն է հասկանալու, որ օրենսդրական, տնտեսական եւ վարչական լծակների զավթման ավելի քան 20 տարիների ընթացքում կարծրացած կառույցներն ապամոնտաժելու կարճ եւ պարզունակ ճանապարհ չկա: Պետության զավթումը չի կարող վերացվել 1 կամ 100 օրենքների միջոցով, կամ նույնիսկ սահմանադրական բարեփոխումների միջոցով, եթե արդարադատության վերականգնումը համալիր եւ ամբողջական չլինի: Իսկ դա նշանակում է բոլոր խախտումների ճանաչում, որոնք են վատ օրենքները, կեղծ քննությունները ու անարդար դատական որոշումները, ներառյալ, բայց ոչ միայն մարտի 1-ի կամ այլ առանձին գործերի ամբողջական բացահայտում:

Դպրոց հաճախող երեխաների գրեթե 50%-ը որակյալ կրթություն չի ստանում, մինչդեռ նախարարության միեւնույն աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանակում` ինքնասպանությունների, սպանությունների, առողջական խնդիրների ու դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերը մնում են ծանր մարտահրավեր,  իսկ զորամասների ղեկավարությունը, պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի պատասխանատու աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»:

Կյանքի, սեփականության, անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքները խախտած դատախազներն ու քննիչները, ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանկային աշխատողներն ու փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատուները, որ փակել են աչքերը Հայաստանից ապօրինի դուրս բերված միլիարդավոր դոլարների վրա, շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»:

Այն համայնքի ղեկավարների մեծ մասը, որոնք ընտրվել են կլանային շահի թելադրանքով   եւ  տասնամյակներ շարունակ հանդիսացել են ընտրությունների կեղծման տեղական գործիքներ,  շարունակում են «բնականոն աշխատանքը»՝ խոչընդոտելով փոփոխությունները համայնքներում։

Հրապարակներում ու փողոցներում պայքարած քաղաքացիները չեն կարող շարունակել մնալ սպասման եւ անորոշության մեջ՝ չունենալով նախկին եւ առկա իրավիճակների քաղաքական գնահատականը, չտեսնելով վարքի հստակ ու կանխատեսելի փոփոխություններ առկախող եւ արժեզրկող բյուրոկրատիայի հանդեպ:

Մեկ տարի առաջ արդարադատության համակարգում հեղափոխություն չիրականացնելով՝ Կառավարությունը եւ Ազգային Ժողովը թույլ տվեցին կոռումպացված դատական համակարգին վերածվել ռեւանշիստների ամրոցի: Ճգնաժամի խորացմանը մեծապես նպաստեց Կառավարության դժկամությունը՝ սկսելու անցումային արդարադատության պատշաճ գործընթաց, որը կօգներ ոչ միայն վերականգնել խախտված իրավունքները, այլեւ բացահայտել ընտրությունների, հանրաքվեների կեղծումն ու մարդու իրավունքների խախտումներն իրականացրած ցանցերի կառուցվածքը եւ մասնակիցներին:

Իշխանություններն այս կամ այն քաղաքական գործչի առանձին բանավոր հայտարարություններով այս ամենը համարում են բացահայտված, համարում են, որ հեղափոխությունն ինքնին արդեն գնահատական է: Պնդումը, թե ամեն ինչ հայտնի է մարդկանց, եւ որեւէ իրավական կամ քաղաքական գործընթացի կարիք չկա,  խոշոր քաղաքական բացթողում է, եթե ոչ սխալ: Հեղափոխության նպատակը միայն մի քանի պաշտոնյաների պաշտոնանկումը եւ նրանց պատասխանատվության ենթարկելը չէր, այլեւ խորքային կոռուպցիայից երկրի ազատագրումը, անպատժելիության վերացումը՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ամուր, արդյունավետ համակարգի ստեղծման եւ ժողովրդավարության անդառնալիության հաստատման համար:

Այս ճգնաժամի լուծումը պետք է հստակ սահմանվի իշխանությունների կողմից, որպես նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման դեմ ամբողջական պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների շարք, որը պետք է հասկանալի եւ կանխատեսելի լինի ՀՀ քաղաքացիների եւ միջազգային հանրության համար: Ճգնաժամի լուծումը պահանջում է ճգնաժամի ճանաչում եւ արձանագրում, ոչ թե որպես առանձին կամ մեկուսի երեւույթ, այլ համակարգային անարդարության պատճառ եւ բաղադրիչ: Արդարության վերականգնման արմատական եւ համակարգային գործողությունները պետք է պլանավորվեն, հայտարարվեն եւ իրականացվեն հստակ եւ սեղմ ժամկետներում՝ իշխանության հանրային հաշվետվողականության պայմաններում:

Համոզված ենք, որ վերոհիշյալ եւ հարակից անհետաձգելի գործողությունների անտեսման կամ թերագնահատման հետեւանքները կարող են լինել ոչ միայն հեղափոխությամբ եւ օրինական կերպով իշխանություն ստացած քաղաքական ուժի ձախողումը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք նորանոր վնասները, հանրության հիասթափությունը եւ վստահության անկումը:

Այսպիսով, մինչեւ նշանակված սահմանադրական հանրաքվեի անցկացումը պահանջում ենք հրատապ կերպով.

•             Ազգային Ժողովի որոշման հայտարարության կամ բանաձեւի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը՝ ամրագրելով այդ զավթման մեխանիզմները, պատմությունը, բաղադրիչները, կատարողներին, մասնակիցներին եւ աջակիցներին:

•             Սահմանել եւ հրապարակել պետության ապազավթման կամ զավթման համակարգի ապամոնտաժման առաջնահերթ համակարգային գործողությունները եւ դրանց ողջամիտ ժամկետները, այնպես, որ պետության վերազավթման ռիսկերը իսպառ վերացվեն:

•             Հրատապության, ողջամտության եւ բարեխղճության սկզբունքներով վերանայել դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի եւ միջոցառումների ժամանակացույցը եւ գործիքները:

•             Արագացնել նոր սահմանադրության, ինչպես նաեւ կուսակցությունների ու ընտրությունների վերաբերյալ նոր օրենքների ընդունման գործընթացը:

•             Վերոնշյալ բոլոր քայլերը հասանելի դարձնել եւ ներկայացնել միջազգային հանրությանը:

Հայտարարությունը բաց է միանալու համար.

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն

Արմավիրի զարգացման կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Բուն» գիտամշակութային հիմնադրամ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ

«Երիտասարդ Սյունիք» երիտասարդական ՀԿ

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացնման ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Իրավական հետազոտության եւ զարգացման կենտրոն

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա

«Կանանց իրավունքների տուն» կազմակերպություն

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Կրթության ասպարեզ» ՀԿ

Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն ՀԿ

Համայնքների ֆինանսիստների միավորում

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Մենք Պլյուս ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նաաձեռնություն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

«Սինեմարթ» ԵՀԿ

Վստահություն առողջապահական ՀԿ

Ուղիղ ժողովրդավարություն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն

«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ

Այս թեմայով
Լրահոս
2 Ապր
«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 4 տարի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily MailԱյսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը. Կարեն Պողոսյան«Վրաստանի առողջապահության հերոս նախարարի որոշումների արդյունքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն օր ավելանում են ընդամենը միանիշ թվերով» Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից. 1tv.ge Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան Քաղաքական ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է. Արայիկ Հարությունյանի խոսնակ «Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց՝ կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ (տեսանյութ)«Ժամանակը կանգ է առել հենց քեզ համար». Լիլի Մորտոն՝ գայթակղիչ կերպարում (լուսանկար)«Մնա տանը»․ աշխարհի ամայացած քաղաքները՝ համաճարակի օրերին. Ռիա ՆովոստիՇիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտ ամսվա՝ շուրջ 8 մլն դրամ պարգևավճարից ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն դատապարտում է իշխանությունների կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն Ոստիկանության հոսպիտալի բաժանմունքները հրատապ վերանորոգվում են (լուսանկարներ)Արցախի ոստիկանությունն արձագանքել է Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանըԱռայսօր կորոնավիրուսից 6 իրանահայ է մահացել. Արտաշես Թումանյան Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. Արայիկ ՀարությունյանԱրցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59 Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև ընդհարում է տեղի ունեցել (տեսանյութ)Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունները. Վրաստանի ԱԳՆԵրևան-Արտաշատ ճանապարհին տասնյակ մեքենաներ են կուտակվել․ ոստիկանությունը ստուգում է անցկացնում Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իշխանությունները կորոնավիրուսի պատճառով «մեկուսացրել են» Վիկտորիայի ջրվեժը․ RadioSputnikՋասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյանը՝ Թուրքիայում Կանադայի դեսպանության հայտարարության մասին Ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է. Արմեն Սարգսյանի ուղերձը Պարետի որոշմամբ` ևս 5 սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով Մոռացեք տարաձայնությունների մասին. Սանասարյանի կոչը՝ ԹորոսյանինԵրկիրը դարձավ հոսպիտալ, բուժվում են սկեսուր, հարս ու տալ. Ռուբեն Մխիթարյանը նոր հոլովակ է պատրաստել (տեսանյութ)Երկրորդ փուլի գլխավոր ինտրիգն ԱրցախումԿորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով. Ռիա ՆովոստիԳեղարքունիքի մարզպետն աղաչում և պահանջում է՝ մնացե՛ք տանը Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ-ի, ՌՈ-ի, ԱԻՆ-ի ուժեր․ Տիգրան Ավինյան Ալավերդցի Վահագնը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատվել է կալանքից. ArmDaily.amՎարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են աջակցության նոր ծրագրերը Իմ Քայլի «խաղը»՝ ՀՀԿ կանոններովՀայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի Անցակետերում կիրականցնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ (տեսանյութ) Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Պաշտոնական փաստաթղթի կեղծում՝ ապրիլի 1-ի անվան տակ. Արայիկ ՀարությունյանՍտուգողական վարժանքներ՝ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ (լուսանկարներ) Արցախում կայացած ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ. Արցախի ԱԳՆ Պուտինը պարզեցրել է ռուսական նավթամթերքի՝ Հայաստան արտահանման պայմանները․ Ռիա ՆովոստիԼՀԿ-ն անհաղթահարելի ուժի ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ նախագիծ է շրջանառության մեջ դրելՊարետի որոշմամբ՝ մի շարք սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են Ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսի ընթացքն ավելի ուշ կասեցվել է. խոսնակ Կոմիտասում 38-ամյա կնոջը դանակահարել է նրա 36–ամյա ծանոթը. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ) Սահմանադրական դատարանը 4 որոշում է ընդունել Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
Ամենադիտված
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցՄարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Երեխաս թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետից գնած սննդից․ քաղաքացին տեսաուղերձով ահազանգում էԿորոնավիրուսով հաստատված դեպքերից 2-ը նոր են` բերված արտասահմանից. պարզվում է շփման շրջանակըԿորոնավիրուսի վարակման աղբյուր հանդիսացող կարի արտադրամասն այլևս բացահայտված է (տեսանյութեր)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Դպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՈւնենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին