«Յուվենտուս» տեղափոխվելու դեպքում Սուարեսը տարեկան կստանա 10 միլիոն եվրո. Marca
ՍպորտՀարձակվող Լուիս Սուարեսը յուրաքանչյուր մրցաշրջանում կվաստակի 10 միլիոն եվրո, եթե տեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Marca-ն: Հրապարակումը նշում է, որ «Բարսելոնայի» 33-ամյա հարձակվողը համաձայնեցրել է «Յուվենտուսի» հետ պայմանագրի պայմանները: Ակնկալվում է, որ ուրուգվայցին իտալական ակումբի հետ երկամյա պայմանագիր կստորագրի` մրցաշրջանի երկարաձգման և տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձի հնարավորությամբ, ինչը մի քիչ պակաս է նրա՝ «Բարսելոնայի» աշխատավարձից:
2014 թվականից Սուարեսը խաղում է «Բարսելոնայում»: «Կապտանռնագույնների» կազմում նա չորս անգամ նվաճել է չեմպիոնությունն ու Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Ընդհանուր առմամբ, հարձակվողը «Բարսայի» կազմում անցկացրել է 283 հանդիպում, որոնցում դարձել է 198 գոլի հեղինակ: