Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն Գրիգորյան Սրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր Մկրտչյան Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները «Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարը Գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ Էրդողան ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանը 

Այս ազգային ողբերգության համար մեղավոր են միայն և միայն իրական ու գործող պատասխանատուները. Ճշմարիտյան

Ընթացող պրոցեսների համատեքստում առավել արդյունավետ կլինի ձեռնպահ մնալ իրողություններից իսպառ կտրված այնպիսի հարցադրումներից, թե` ինչու՞ 10 տարում, 20 տարում, կամ 30 տարում Հայաստանն այդպես էլ Գերմանիա, Շվեյցարիա, Իսրայել, կամ Նորվեգիա չդարձավ, որ այսինչ համակարգը չներդրվեց, այնինչը չարվեց, և նմանատիպ անհիմն, անտեղյակ ու դատարկ բարբառումներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Լիովին բավարար է քիչ թե շատ ողջամիտ ու տեղյակ լինել, թեթև հետ հայացք ուղղել` պարզապես տեղեկանալ, հասկանալ, ընկալել, թե որտեղ էինք 90-ականներին, որտեղ էինք բառացիորեն 15 տարի առաջ, կամ 3 տարի առաջ, որտեղ ենք այժմ` բոլոր առումներով, և այդպիսի հարցադրումները հօդս կցնդեն:

Մի քիչ էլ հետ գնալով բոլոր անտեղյակներին անհրաժեշտ է տեղեկացնել նաև 1987-1990թթ -ի դատարկ խանութների, նաև` կարագի, շաքարի, մսի և հացի կտրոնների, կամ Պավլովյան դրամական խայտառակ ռեֆորմների մասին:

Եվ հիշել...

Իր իսկ արյամբ ու քրտինքով ձեռք բերածը, և իր ունեցածն ըստ արժանվույն չգնահատող ու մշտապես կորցնող ժողովուրդն ապագա չունի:

Եվ բավական է...

Պետք է դադարել զբաղվել ինքնախարազանումով միայն այն պատճառով, որ այս ողբերգական իրավիճակի ճարտարապետները, կատարողներն ու խորհրդատուները, այսինքն` իրական պատասխանատու մեղավորները չեն ցանկանում ընդունել իրենց մեղսակցությունն ու անմիջական մասնակցությունը Հայ ազգի նկատմամբ կատարված այս եղկելի ոճրագործության ծրագրմանն ու իրագործմանը:

Մասնավորապես, երբ ասում են` մենք բոլորս մեղավոր ենք... Այո', ի սկզբանե մեղավոր ենք, որովհետև բոլորս էլ մարդ ենք, իսկ մարդը մեղսավոր է:

Սակայն այս ազգային ողբերգության համար մեղավոր են միայն և միայն իրական ու գործող պատասխանատուները, և այլևս` ոչ ոք...

Իսկ ժողովրդից` ոչ ոք մեղավոր չէ... Բացառություն են կազմում բոլոր ժամանակների գենետիկ թշնամասերներն ու թշնամահպատակները, գենետիկ պնակալեզներն ու անհայրենիքները, նաև` գենետիկ ծախուներն ու պատեհապաշտները: Ցավոք` նրանց քանակն աննշան չէ, և զգացնել է տալիս:

Մնացած ժողովրդից` ոք մեղավոր չէ, որ իրեն խաբել և խաբում են, ոչ ոք մեղավոր չէ, որ իրեն մանիպուլացրել են, և մանիպուլացնում են:

Բոլոր սովորական մարդիկ էլ ենթակա են այդ ազդեցություններին` մեկը մի քիչ ավել, մյուսը` պակաս, բայց բոլորն էլ ենթակա են, որովհետև մարդ են:

Մարդիկ տարբեր ընդունակություններով ծնվում են, և այդպես էլ ապրում են իրենց կյանքը:

Ի միջ այլոց...

Իսրայելի պես հաջողելու բազմաթիվ ու բազմապիսի ջատագովները թող չհիասթափվեն, սակայն միշտ հիշեն.

Իսրայելի պես կհաջողենք այն ժամանակ, երբ մեր սփյուռքը լրջագույն ազդեցություն կունենա որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի բոլոր քաղաքական որոշումների վրա, այդ թվում` դրանց ներքին քաղաքականության, և դրա արդյունքում` մի քանի տասնամյակ ամեն տարի այդ կենտրոնից 4-7 մլրդ դոլարի չափով անհատույց օգնության կգա Հայաստան:

Եվ ամենակարևորը` ազգը, բանակը, պետությունն ու վաստակաշատ գործիչներին հեղինակազրկողները երկրի ներսում առնվազն հանրային պարսավանքի կենթարկվեն, այլ ոչ թե 25 տարին մեկ կկարգվեն, որպես երկրի կառավարիչներ:

«Կիբուցին» այստեղ այնքան էլ կապ չունի, այն շատ յուրահատուկ է, և մեզ համար չէ...

Նաև կապ չունեն տարբեր հրապարակված ռազմավարական փաստաթղթերն ու մեթոդիկաները: Տեղեկացնեմ, որ ուղեղային կենտրոնների կողմից գրված ու հրապարակված տարբեր երկրների ռազմավարությունները շատ անուղղակի առնչություն ունեն իրական քաղաքականության հետ: Իրական քաղաքականությանը վերաբերվող ռազմավարական փաստաթղթերը (եթե դրանք կան) երկրները չեն հրապարակում` դրանց մասին հայտնի է դառնում միայն իրագործումից հետո:

ՀԳ. Յակով Կեդմիին թող լսեն, բայց բոլոր մտքերը հալած յուղի տեղ չընդունեն»,- գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջելԴենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին
Ամենադիտված