Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն Բաբայան Նոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆ 71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) 

Ազգականին դարձրել է Փաշինյանի ընտրատեղամասի տնօրեն․ թիվ 133 մանկապարտեզի «առեղծվածը» բացահայտվել է (տեսանյութ)

Տեսանյութեր

Վերջապես բացահայտվեց  թիվ 133 մանկապարտեզի առեղծվածը։ Ընտրություններին ընդառաջ` ազգականին մանկապարտեզի տնօրեն նշանակելու, այնտեղ քաղաքական հենարան ունենալու համար Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը, վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի եւ մյուս տեղակալ Համլետ Գրիգորյանի միջնորդությամբ եւ օժանդակությամբ, աշխատանքից ազատում է  2020 թ․-ի Արցախյան պատերազմում անհայտ կորած Հրաչ Ջիլավյանի կնոջը՝ Ժաննա Մանուկյանին (նա 3 անչափահաս երեխաների մայր է)։ Պարզվում է` հիշյալ չինովնիկները, մանկապարտեզի նոր տնօրենի ԺՊ են նշանակել Հովհաննես Ղալեչյանի հորաքրոջը՝ Մարինե Ապրեսյանին։

Սրիկայությունն ու նենգությունն այսքանով չեն սահմանափակվում։ Քիչ առաջ Yerkir.am-ը տեղեկացավ, որ քրեական գործ են հարուցելու Ժաննա Մանուկյանի նկատմամբ, ավելին՝ նրան զանգով հրավիրել են ոստիկանության բաժին` առանց ծանուցում ուղարկելու։

Աղմուկը մանկապարտեզի շուրջ իրականում քաղաքական ենթատեքստ ունի։ Մանկապարտեզը Նիկոլ Փաշինյանի համար օտար վայր չէ, սա նրա ընտրատեղամասն է, առնվազն խայտառակություն կլինի, որ «ժողովրդի վարչապետը» իր իսկ ընտրատեղամասում պարտություն կրի։ Մարդկային առումով տրամաբանական է, որ այս իշխանությունների ժամանակ ամուսնուն կորցրած Ժաննա Մանուկյանը ընտրություններին «Իմ քայլի» համար չէր կարող դառնալ քաղաքական կամակատար։ Հետեւաբար, անհրաժեշտ են խնամի-ծանոթ-բարեկամներ։

Մանկապարտեզի նոր  տնօրենի՝ Մարինե Ապրեսյանի մերձավորները փաստում են, որ նա բացահայտորեն երկրպագում է Փաշինյանին, ավելին` այստեղ-այնտեղ խանդավառությամբ  ասում է՝ «ընտրություններ լինեն, գնամ, ընտրեմ Փաշինյանին»։

Ահաբեկված այն մտքից, որ վաղ, թե ուշ հանրությանը հայտնի կդառնա իր եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի բարեկամական կապի մասին, երեկ, օգտվելով տնօրենի «բարիքներից», Ապրեսյանը հրամայում է կողպել դարպասները լրագրողների առաջ։ Մեր աչքից չվրիպեց նրա անհասկանալի պահվածքը, երբ մանկապարտեզի ամբողջ անձնակազմը ոտքի էր ելել, պայքարում էր ապօրինաբար աշխատանքից ազատված Ժաննա Մանուկյանի համար, իսկ ինքը ոչ միայն դուրս չէր գալիս, այլեւ ջանասիրաբար ներս էր հրավիրում ոստիկաններին։

Զավեշտն այսքանով չի սահմանափակվում։ Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել է, թե շուտով տնօրենի մրցույթ կլինի, եւ եթե Ժաննա Մանուկյանն ուզում է, թող մասնակցի։ Փաստացի՝ կա՛մ Ռազմիկ Մկրտչյանը ստում է, կա՛մ պատրաստվում էր մրցույթն իրականացնել օրենքի խախտումներով, ապօրինաբար։ Պարզաբանենք։

Թեեւ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխությամբ ամրագրվում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղը մրցույթով համալրվելը, սակայն նշվում է նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը (օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Խնդիրն այն է, սակայն, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, օրենքով նախատեսված վերապատրաստման կարգ դեռևս չի մշակել։ Այս պարագայում վերապատրաստման և հավաստագրման գործընթաց չի կարող լինել, հետևաբար, նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղը մրցութային կարգով չի կարող համալրվել։ Ուստի նշված պաշտոնը, ըստ էության, շարունակելու է մնալ նշանակովի՝ մինչև համապատասխան իրավական կարգի ընդունումը։     

Իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն կարող է լինել այն անձը, որն «ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ» (օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Սա նշանակում է, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ազգականը տնօրենի ժպ կմնա այնքան ժամանակ, որքան իրենք կամենան։

Լիանա Սարգսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազ
Ամենադիտված