Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ 

«Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի. իշխանություններն իրականացնում են դավադիր ծրագիր»

Հասարակություն

ԼՈՒՐԵՐ․com-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ: Զրուցել ենք Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի անդամ Ներսես Ներսեսյանի հետ:

Պարո՛ն Ներսեսյան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին. ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։ 

-Հաշվի առնելով ակցիայի անհնարինությունը Ռուսաստանում՝ հնարավորինս խուսափել ենք դրանցից: 23-ին կունենանք մոմավառություն, պսակադրություն, այնուհետև 24-ին կլինի մեծ համաժողով, որին կմասնակցեն գիտական, քաղաքական, վերլուծական շրջանակներ: Սա Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունն է, իսկ Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի կունենա նաև կլոր-սեղան քննարկում, մի քանի ակցիաներ և նամակներ կփոխանցենք դեսպանատներին: Ամեն դեպքում, կփորձենք հարցը նորից բարձրացնել տարբեր շրջանակների առաջ: 

Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի, այն առումով, որ ամեն ինչ արվել է ցեղասպանության բարձրացման կարևոր խնդիրները ստվերելու համար: Մի իշխանությունից, որը ձգտում է Թուրքիայի հետ բարեկամության, չի կարելի սպասել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ինչ-որ վճռական քայլերի, պետք է սպասել մեջքից հարվածի:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական հայտարարությունների շուրջ: Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը, ռիսկեր տեսնո՞ւմ եք:

-Մեզ համար անընդունելի է ներկա իշխանությունների թե՛ դիրքորոշումը, թե՛ արտահայտած տեսակետները. սա մեծ հարված է Հայ դատի պահանջատիրությանը: Հայկական գործոնը` աշխարհում ընդունված շատ կարևոր պահանջատիրություն, փորձում են ջնջել, կոտրել և սրա վտանգները մենք նաև հետագայում կզգանք: Այն ամենը, ինչ որ ձեռք է բերվել՝ տքնաջան աշխատանքի արդյունք է և որևէ հիմք չկա այդ բարեկամության կամ իրենց ձևակերպմամբ «չթշնամության» միջավայր ստեղծելը: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ամեն օր ապացուցում են, որ իրենք հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներն են, և այն տարածքը, որը մենք հայրենիք ու Հայաստան ենք անվանում՝ պատկերացնում են առանց հայի: Այս պայմաններում գնալ բարեկամության՝ չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ: Այս իշխանությունները հենց առաջին իսկ օրից ապացուցել են, որ իրենք որևէ կերպ չեն ծառայում Հայաստանի և հայ ժողովդրի շահերին և հասել են նրան, որ Հայաստանը երբևէ այսքան թույլ ու կոտրված վիճակում չի եղել: Այս իշխանություններն իրականացնում են դավադիր մի ծրագիր. մի մասը՝ գիտակցաբար, մյուս մասը՝ շահադիտական նկատառումներով: Իրենք նաև կարողացել են մանիպուլացնել հասարակությանը՝ տեղեկատվական դաշտը ճիշտ և ագրեսիվ օգտագործելու միջոցով: Թշնամին նույնը կաներ, ինչ որ անում են իրենք, իսկ հայ ժողովուրդը կարող է կանխել այս աղետը:

Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք են հաղթելու, քանի որ վայելում են հասարակության սերն ու վստահությունը և կարող են հավաքել բավարար ձայներ։ Այսօր, երբ հեղափոխության էյֆորիան անցել է, արդյո՞ք մարդիկ նորից նրանց կընտրեն:

-Իշխանությունների վստահությունը խաբուսիկ է, իրենք շատ բաների վրա են վստահ, բայց կյանքը ցույց տվեց, որ շատ հաճախ իրենք ձախողել և ոչ մի հաջողություն չեն գրանցել: Ընտրակաշառքների ու ընտրակեղծումների միջոցով պիտի փորձեն մաքսիմումը քաղել, որովհետև չընտրվելն այս իշխանությունների համար հավասարազոր է ֆիզիկական ոչնչացման. սա պիտի գիտակցի հայ ժողովուրդը: Իրենց անվտանգությունն իշխանությանը մնալն է և ամեն ստորության կգնան, որպեսզի վերարտադրվեն: Ես չեմ կարծում, որ իրենք կընտրվեն, բայց ամեն ինչ կանեն դրա համար: Հայաստանի պետականությունը սպառնալիք է Նիկոլի և իր թիմի համար. անհամատեղելի են: 

Մենք  ամեն գնով պիտի հետ բերենք մեր կորցրածը, պիտի զինվենք ու հզորանանք, չպիտի համակերպվենք տարածքների օկուպացիայի հետ: Պայքարենք, որ հետ բերենք, որովհետև կորցնել` նշանակում է ընդհանրապես հրաժարվել մեր հայկական հարցից ու շահերից, եթե չկա Արցախ՝ չկա նաև Հայաստան, որովհետև Հայաստանը սուբյեկտ է Արցախով: Բայց այս իշխանություններն այնպես են անում, որ սփյուռքյան կառույցները կորցնեն իրենց ազդեցիկությունը, փորձ է արվել քանդել Սփյուռքը, շատ դեպքերում հաջողվել է. երբեք այսքան թույլ չենք եղել:

Պարո՛ն Ներսեսյան, իսկ ինչպես կգնահատեք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: 

-Այս պահին Հայաստանում որպես այդպիսին քաղաքական կյանք գոյություն չունի. կա մեկ մարդու թատրոն, և մյուսները գերի են ընկել այդ մեկին: Այսօր այդ մեկ մարդը ունի բազմաթիվ հանցակիցներ և, գտնվելով մեկ նավի մեջ` ատամներով պահում են: Հիմա Հայաստանում քաղաքական դիսկուրս չի կարող լինել, դրա համար մենք ասում էինք՝ այո՛, ընտրությունը կարևոր է, բայց առանց Նիկոլ Փաշինյանի գլխավորության: Նրա գլխավորությամբ ցանկացած գործողություն ու իրադարձություն նմանվելու է թատրոնի և չի կարող որևէ լուրջ տեղ տանել, ավելին՝ այս մեկը լինելու է շատ վտանգավոր ու կործանարար, իսկ քաղաքական գործիչները գերի են ընկել, որևէ մեկն իր դեմքը չունի:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնին
Ամենադիտված