Թուրքիայում ապրիլի 29-ից մայիսի 17-ը լիակատար լոքդաուն է մտցվում
ԱշխարհԹուրքիայի իշխանությունները ապրիլի 29-ից մայիսի 17-ը լիարժեք լոքդաուն են սահմանում երկրի տարածքում՝ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Այս մասին երկուշաբթի կառավարության նիստից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հեռարձակումը վարել է NTV հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլի 29-ին, ժամը 19:00-ից մինչեւ մայիսի 17-ի ժամը 05:00-ն, ամբողջական լոկդաուն կմտցվի: Բոլոր գրասենյակները, աշխատատեղերը, բացի ՆԳՆ-ի կողմից առանձին նշվածների, կփակվեն։ Միջքաղաքային ուղեւորությունները կիրականացվեն պարտադիր թույլտվությամբ, հասարակական տրանսպորտը կաշխատի 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ», - ասաց նա։ Էրդողանի խոսքով՝ այդ միջոցառումների նպատակն է «կորոնավիրուսով հիվանդացության տեմպերի նվազեցումը օրական մինչեւ 5 հազար դեպք»: