Եվրո-2020-ի խաղին ուշագնաց եղած Էրիկսենը հիվանդանոցից լուսանկար է հրապարակել
ԼուսանկարներԵվրո-2020֊ի խաղին սրտի կաթվածով հիվանդանոց տեղափոխված Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին «բարի խոսքերի ու մաղթանքների համար»։ «Ողջույն բոլորին։ Մեծ շնորհակալություն ձեր քաղցր և հիանալի մաղթանքների և նամակների համար: Դա մեծ նշանակություն ունի իմ ու ընտանիքի համար: ️Ես լավ եմ, սակայն պետք է որոշ հետազոտություններ անցնեմ։ Այժմ ես կերկրպագեմ Դանիայի հավաքականի տղաներին: Խաղացեք ամբողջ Դանիայի համար։ Լավագույն մաղթանքներով։ Քրիստիան»,֊լուսանկարին կից գրել է ֆուտբոլիստը։ Ինչպես հայտնի է, Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ի Դանիա – Ֆինլանդիա խաղի ժամանակ ընկավ և կորցրեց գիտակցությունը: Նա տեղափոխվեց հիվանդանոց: Բժիշկների կարծիքով՝ ֆուտբոլիստը կլինիկական մահ է տարել։