Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ 

Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել. «Հետք»

Հրապարակումներ

Թուրքիան 2020 թ. սեպտեմբերից արգելում է հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք, սակայն դա անում է առանց հիմնավորման, գրում է «Հետք»-ը:

Աղբյուրը նշում է, որ Հայաստանում գրանցված բոլոր քաղաքացիական օդանավերը կրում են ICAO-ի կողմից հաստատված ՀՀ ազգային նիշը՝ EK: Իսկ պետական ոչ ռազմական օդանավերի վրա գրվում է «Հայաստան» (Armenia) կամ «Հայաստանի Հանրապետություն» (Republic of Armenia): Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 19 քաղաքացիական օդանավ եւ 1 պետական օդանավ, որը կառավարական բորտն է:

Քաղավիացիայի եւ պետական ոչ ռազմական ավիացիայի վերահսկող մարմինը ՀՀ քաղավիացիայի կոմիտեն է: Վերջինիս աղբյուրը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ինչ արգելքներ են գործել հակամարտող կողմերի օդային տարածքներում միմյանց հանդեպ:

Այսպիսով՝ կոմիտեն հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից դարձած Թուրքիայի կողմից որեւէ աերոնավիգացիոն տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակվել հայկական գրանցումով (EK) օդանավերի մուտքը իր երկինք արգելելու մասին, սակայն 2020 թ. սեպտեմբերի 9-ից, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի ու Հայաստանի դեռ պատերազմ չէր սանձազերծել, հայկական գրանցումով օդանավերի թռիչքները մեր արեւմտյան հարեւանի օդային տարածքով արգելվել են՝ առանց հիմնավորման: Այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 9-ից Թուրքիան Հայաստանի տարածքը շրջափակել է ոչ միայն ցամաքից, այլեւ օդից՝ ցույց տալով իր ակնհայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց պաշտոնապես չի ծանուցել արգելքի մասին:

Չհայտարարված արգելքի փաստացի կիրառումը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան մերժել է հայկական օդանավ շահագործողների հարցումները իր երկնքով թռիչքներ կատարելու վերաբերյալ: Առաջին մերժումը եղել է սեպտեմբերի 9-ին, ապա՝ նույն ամսվա 18-ին, 25-ին եւ 2021 թ. մարտի 19-ին ու 23-ին:

Քաղավիացիայի կոմիտեն նշել է, որ համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան, ինչպես ասվեց, նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակել: Այսինքն՝ թղթի վրա արգելք չկա, բայց իրականում կիրառվում է:

ՔԱԿ-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Թուրքիան իր երկնքով հայկական քաղաքացիական օդանավի թռիչքի թույլտվություն տվել է 2020 թ. օգոստոսի 29-ին, ինչից հետո բոլոր հարցումները մերժել է:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական միակ ինքնաթիռին, ապա աղբյուրը նշում է, որ անցյալ տարվա հուլիսի 24-ին Թուրքիան մերժել է այս օդանավի տարանցիկ (տրանզիտ) տեխնիկական թռիչքը, եւ այս նախադեպից հետո ՀՀ պետական օդանավի թռիչքներն այլեւս Թուրքիայի տարածքով չեն պլանավորվում, այսինքն՝ 2020 թ. ամառվանից Հայաստանի կառավարական բորտը այլ երկրներ մեկնելիս շրջանցում է Թուրքիայի օդային տարածքը:

Բայց կոմիտեի պատասխանների ֆոնին աղբյուրը նշում է, որ այս տարվա փետրվարի 20-ին հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» ինքնաթիռը (գրանցումը՝ EK-FAA) բուլղարական Վառնայից Թուրքիայի տարածքով թռել էր դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այսինքն՝ փաստացի Թուրքիայի օդով տարանցիկ թռիչք է եղել, այլ հարց է, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես է Թուրքիան թույլատրել չվերթը: Հիշեցնենք, որ խոսքը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից դեպի ուկրաինական Գոստոմել թռիչքի իրավունք ունեցող օդանավի մասին է, որը, սակայն, փետրվարի 19-ին անօրինական ձեւով Տալլինից թռել էր դեպի Վառնա, իսկ հաջորդ օրը նույնկերպ հայտնվել Իրանում: «Fly Armenia Airways»-ում այս առումով եւս զարմացած են:

Իմիջիայլոց, որեւէ երկրի օդային տարածքի օգտագործումը վճարովի է (օդանավի աերոնավիգացիոն սպասարկման վճար ըստ անցած կիլոմետրերի), այլ կերպ ասած՝ որքան մեծ է օդանավերի հոսքը տվյալ պետության երկնքում, այնքան շահում է այդ պետությունը:

«Հետք»-ը ՔԱԿ-ին հարցրել էր, թե արդյոք թուրքական արգելքին ի պատասխան հայկական կողմը հայելային ձեւով արգելել է այս երկրի ազգային նիշով (TC) օդանավերի մուտքը մեր երկինք, եւ եթե ոչ, ապա ինչու: Կոմիտեն պատասխանել է, որ ինքն արգելքներ չի սահմանել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)
Ամենադիտված