Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն Թորոսյան Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարար Կիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ) Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Վահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն 

ՔՊ-ի քաղաքական անկման սկիզբը. Փաշինյանը քաղաք առ քաղաք կորցնում է իշխանությունը

Վերլուծական

Հայաստանում տեղի ունեցած վերջին երեք ՏԻՄ ընտրությունները  կարելի է համարել գործող իշխանությունների՝ իրականության հետ դառը առերեսման պահը։  Բոլոր այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են գտնել ազդեցություն ունեցող գործիչների, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվում են։ Վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է ՀՀ հինգ խոշոր քաղաքներից երեքում, ընդհանուր առմամբ՝ 20 խոշոր քաղաքներում:

Եթե 2018 թվականին հեղափոխության էյֆորիայի ալիքի վրա ՔՊ-ն կարողացավ ընտրություններում բացարձակ առավելության հասնել մյուս քաղաքական ուժերի նկատմամբ, ապա այսօր ակնհայտ է դառնում, որ իշխող քաղաքական ուժի ռեսուրսները սպառման եզրին են: Դիցուք՝ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տարածքներում պատգամավորի ամենառեյտինգային թեկնածուները «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն էին: Արարատի մարզում «ամենառեյտինգային» պատգամավորի թեկնածուն Գարիկ Սարգսյանն էր, նա հավաքել էր 22604 ձայն: Սարգսյանը շուրջ երեք տարի մարզպետի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջադրվել էր Վեդիի քաղաքապետի պաշտոնում: Եվ երեկ կայացած ընտրությունների արդյունքում ՔՊ-ն Վեդիում Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ հավաքեց ընդամենը 7709 ձայն: 2018-ին Լոռիում ապագա մարզպետ Արամ Խաչատրյանը հավաքել էր 15 հազար 38 ձայն: Երեկ՝ Խաչատրյանը, ով առաջադրվել էր Վանաձորի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում, հավաքեց ընդամենը 2251 ձայն` պարտվելով անգամ հարազատ թաղամասում: Ինչպես տեսնում ենք՝ միայն այս երկու օրինակները նկարագրում է ՔՊ վարկանիշի անկման դինամիկան:

Իշխանության նկատմամբ անվստահությունը մարզերում արտահայտվում է ընտրություններին ցածր մասնակցությամբ: Դիցուք՝ Գյումրիում 24 տոկոսն աննախադեպ ցածր ցուցանիշ է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, Արմավիրում, որտեղ երեկ ՔՊ-ն հաղթել է լինելով միակ առաջադրված կուսակցությունը, ընտրողների 72 տոկոսը չի մասնակցել ընտրություններին։ Որոշ խոշորացված համայնքներում, որտեղ ՔՊ-ն է հաղթել, այն ստացել է ընտրությանը մասնակցածների մինչև 30 %-ի ձայնը; Գրեթե բոլոր համայնքներում ընդդիմադիր ուժերը լինելու են ավագանու կազմում:

Մասիսում, Աբովյանում, Ապարանում, Վանաձորում, Գավառում ՔՊ-ի կրած ծանր պարտությունն պացուցում է, որ ՔՊ-ին չի օգնում անգամ համայնքների խոշորացումը և ընտրություններին ընդառաջ կիրառված վարչական ռեսուրսները, լեգալ ընտրակաշառքը` ի դեմս սոցիալական աջակցության, քաղաքապետերի ընդդիմադիր թեկնածուներին ահաբեկելու, բերման ենթարկելու պրակտիկան և պոպուլիստական խոստումները:

Ստեղծված իրավիճակի պատճառն ավելի քան հասկանալի է. իշխանությունների վարած ապիկար քաղաքականությունը գրեթե բոլոր ոլորտներում, չկայացած տնտեսական հեղափոխությունից մինչև տապալված պայքար համավարակի դեմ, Արցախի 72 տոկոսի կորուստը, հսկայական մարդկային զոհերը, շարունակվող զիջումները չէին կարող ազդեցություն չթողնել իշխող ուժի քաղաքական վարկանիշի վրա: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի գլխավոր հենարանն ԱԺ խմբակցությունն է և ուժայինները, իզուր չէ, որ հենց վերջիններիս էլ վարչապետը աշխատում է լավ աչքով նայել` պարբերաբար խրախուսելով: Կարող ենք փաստել, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխանությունը զրկվում է մի շատ կարևոր ու հզոր կռվանից, և այլևս չի կարող ամեն առիթով իր ցանկացած ձախողում արդարացնելու համար օգտագործել իր ստացած քվեի փաստարկը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան
Ամենադիտված