Ալիևը վարձկաններին հանձնարարել է փողի դիմաց իր ծիծաղելի լուսանկարը տարածել Թավրիզում. իրանցի լրագրող
ԻրանԻրանցի գրող և «Shargh» թերթի վերլուծաբան Սալար Սեյֆը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ Իրանի Թավրիզ քաղաքի փողոցներում հայտնվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարները:
«Իլհամ Ալիևն իսկապես խելք չունի: Այս բոլոր պատմությունների թեժ պահին նա վարձկաններին հանձնարարել է փողի դիմաց իր ծիծաղելի լուսանկարը տարածել Թավրիզում։
Ես դեռ չեմ լսել, որ մեկը գոռա «Կեցցե բռնապետը»։ Դուք լսե՞լ եք: Ի՞նչ են նրանք մտածում»,- գրել է նա: