Սենյակը, որտեղ Մեսին ապրել է ԱԱ-2022-ի ժամանակ, կվերածվի թանգարանի
ՍպորտԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի սենյակը, որտեղ նա ապրել է ԱԱ-2022-ի ժամանակ, կվերածվի թանգարանի, հայտնում է RMC Sport-ը։
Այս մասին հայտնել է Դոհայում Կատարական համալսարանը, որտեղ Արգենտինայի հավաքականն ապրում էր աշխարհի առաջնության ժամանակ։ Որոշվել է սենյակը պահել այն տեսքով, որով այն թողել է Մեսին, որպեսզի զբոսաշրջիկներն այցելեն այնտեղ։
Դռան վրա դրված է L. Messi մակագրությամբ ցուցանակ և Արգենտինայի դրոշը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին և նվաճեց գավաթը։