Արգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է երկրի նախագահ ընտրել Մեսիին
ՍպորտGiacobbe y Asociados-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ չափահաս արգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է նախագահ ընտրել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականի 35-ամյա ավագ Լիոնել Մեսիին: Եվս 17,5%-ն ընտրել է «գուցե» տարբերակը։ Մնացածը (1%) հրաժարվել է պատասխանել կամ ասել է «չգիտեմ»։
Հարցմանը մասնակցել է ավելի քան 2500 արգենտինացի։ Նրանք նաև նշել են, որ Մեսին հիմնականում իրենց ուրախություն և հիացմունք է պատճառում։