«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) 

ՀՀ-ն, կարծես, «պարտադրված է» բազմաշերտ օրակարգ ձևավորել Իրանի, ՌԴ-ի, Հնդկաստանի և Չինաստանի հետ

Բլոգոսֆերա

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայում աշխարհաքաղաքական վերադասավորումներ ենթադրող տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության նոր և հզորացող գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, որոնց Հայաստանը կարծես թե անլուր և անհաղորդ է։

Նյու Դելիում սեպտեմբերի 9-ին և 10-ին G20-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Հնդկաստանի նախագահությամբ։

Հաջորդ տարի նախագահող երկիրը Բրազիլիան է, իսկ 2025-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հիշյալ երեք երկրները՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ԲՐԻԿՍ-ի անդամ («հիմնադիր») երկրներն են, և, արդյո՞ք այս երկրների (և՝ հատկապես նախագահող Հնդկաստանի) ջանքերով չէ, որ G20-ի վերջին գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հռչակագիրը ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ քաղաքական գործընթացների (այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների) վերաբերյալ բավականին կառուցողական և «կոնսենսուսային» էր, որում, օրինակ՝ Ուկրաինային ուղղակիորեն առնչվող, ինչպես նաև Ռուսաստանին ուղղակիորեն դատապարտող որևէ ձևակերպում չներառվեց։

Այլևս ակնհայտ է, որ ԲՐԻԿՍԻ անդամ երկրների ազդեցությունը գնալով դառնում է որոշիչ համաշխարհային թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական գործընթացների նկատմամբ, և, կարծես, ԲՐԻԿՍ-ը հետևողականորեն և հաջողությամբ իրականացնում է բազմաբևեռ աշխարհի կառուցման իր օրակարգը։

«Աննկատ» (համենայն դեպս՝ ոչ պատշաճ լուսաբանված) մնած այն փաստը, որ սույն թվականի օգոստոսի 22-ից 24-ը ՀԱՀ-ում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները որոշում կայացրեցին կազմակերպություն 6 նոր անդամի ընդունելու մասին։ Այդ երկրներն են՝ Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ–ն, որոնք պաշտոնապես կանդամակցեն կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից (2024 թվականին ԲՐԻԿՍ-ի նախագահող երկիրը Ռուսաստանն է)։

Ըստ փորձագետների, ԲՐԻԿՍ-ին 6 նոր անդամ երկրների միացումից հետո այդ միավորումը, ըստ էության, դառնում է աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։

«Ընդլայնված» ԲՐԻԿՍ-ը, ըստ էության, մոլորակի բնակչության շուրջ 60%-ն է, գեներացնում է Համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 37%-ը։ Ակնհայտ է նաև, որ այս կազմակերպության համաշխարհային ազդեցությունը և՛ արդյունահանման առումով, և՛ էներգակիրների արտահանման առումով բավականին հզորանալու է, քանի որ ըստ ՕՊԵԿ-ի վիճակագրական տեղեկատվության, ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ երկրները վերահսկելու են նավթի համաշխարհային արդյունահանման շուրջ 50%-ը, իսկ արտահանման՝ ավելի քան 39%-ը։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները համատեղ առևտուր և տնտեսական նախագծեր իրականացնելիս որդեգրել են ապադոլարականացման անշրջելի ուղին, այսինքն՝ փոխադարձ հաշվարկներում և վճարումներում հստակ նպատակադրում կա կիրառելու իրենց ազգային արժույթները (թեև միասնական հաշվարկային արժույթի ներդրման վերաբերյալ ևս որոշ ակնարկներ կան)։

Թերևս աներկբա է, որ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, և թե՛ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարծես թե «պարտադրված է» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ արտաքին քաղաքականության բազմաշերտ օրակարգ ձևավորել առնվազն՝ Իրանի, Ռուսաստանի, Հնկաստանի և Չինաստանի հետ։ Միգուցե ԲՐԻԿՍ-ը հենց այն հեռանկարային հարթակն է, որը լավագույնս կծառայի այդ նպատակին․․․

Հարցս, բնականաբար, հռետորական է, քանի որ որևէ հոդաբաշխ տեսակետ կամ պատասխան ակնկալելի չէ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Youtube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ)
Ամենադիտված