Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ
Արցախ

«Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու գաղափարը պնդել է անձամբ պետքարտուղար Բլինքենը, և ուրախ ենք, որ ադրբեջանական իշխանությունները դրան դրական են վերաբերվում»,- այդ մասին իր ճեպազրույցում նշել է ԱՄՆ պետդեպի խոսնակը․
«Առաջիկա օրերին մեր գործընկերների և դաշնակիցների հետ կաշխատենք առաքելությանը հստակություն հաղորդելու ուղղությամբ»,- հայտնել է նա։