Կիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ) Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Վահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն Բաբայան Նոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ) 

Դեռ հարց է՝ ով ում է «հող» դարձրել ոտքերի տակ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային և պետական ռեսուրսների արդյունավետ կառավարումը պայմաններ է ստեղծում պետության զարգացման և հանրային բարեկեցության համար։ Սրա մասին փաստում են այն երկրների օրինակները, որոնց դեպքում արդյունավետ կառավարման միջոցով հնարավոր է եղել հասնել հանրային ու պետական բարօրության։ Իսկ այս հարցում մեծ դերակատարություն ունի հաշվետվողականությունը, երբ իշխանությունները պետական միջոցները կառավարելու և ծախսելու հարցում հաշվետու են հանրության առաջ։

Հայաստանի համար միշտ էլ ակտուալ են եղել պետական միջոցները ոչ թիրախային օգտագործելու, անարդյունավետ ծախսելու, վատնելու, կոռուպցիոն նպատակներին ծառայեցնելու ու այլ արատավոր երևույթների կանխարգելման թեմաները։ Ու Փաշինյանը հմտորեն օգտագործեց այս թեմաների շուրջ հանրային դժգոհությունը, որպեսզի հասնի վարչապետի իր բաղձալի աթոռին։ Ընդ որում, նա հրապարակայնորեն հավաստիացնում էր, որ ինքը միայն մեկ գլխավոր նպատակ ունի, այն է՝ ծառայել ժողովրդին։ Ավելին, Փաշինյանն ընդգծում էր, թե իր իշխանությունն ընդամենը հող է ժողովրդի ոտքերի տակ, բայց նրա կառավարման ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ընդամենը մոլորեցնում են ժողովրդին՝ դարձնելով հող իրենց ոտքերի տակ։ Դրա մասին են վկայում իշխանությունների կողմից պետական միջոցների կամայական ծախսերը։ Այդ ամենի արդյունքում իշխանավորները հարստանում են ու կապիտալ կուտակում, սակայն ժողովրդի վիճակը չի բարելավվում։ Իսկ որոշումներ ընդունելիս նրանք միայն իրենց շահերով ու ագահությամբ են առաջնորդվում, այլ ոչ թե հանրության շահերով։

Գումարներ են վատնվում հանրության համար ընդհանրապես խնդիր չլուծող ուղղություններով։ Միաժամանակ տուժում են այնպիսի առանցքային ուղղություններ, որոնք կարող են հանրային կյանքի բարելավման համար էական նշանակություն ունենալ։ Օրինակ՝ կրթությանը կամ գիտությանը հատկացվող միջոցների հարցում կառավարությունը շատ խնայողաբար է գործում։ Պետական միջոցների մսխման օրինակները բազմաթիվ են։ Վերջերս իշխանություններն ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար հատկացրեցին միայն նոր ընտրված Երևանի քաղաքապետի երդմնակալության համար։ Տպավորություն է, որ իշխանություններն ուղղակի միջոցառումների առիթ են փնտրում, որ շռայլ ծախսեր անեն։ Սեպտեմբերի 23-ին Հայաստանի անկախության տոնի առիթով նախատեսում էին, որ պետք է տեղի ունենար ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որի համար մեծ գումարներ տրամադրվեցին պետական բյուջեից։

Փաշինյանն այդ համերգի «անհրաժեշտությունը» հիմնավորում էր նրանով, որ «դա կազմակերպում են Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել։ Հայաստանն ապրում է, զարգանում է, Հայաստանը կա և լինելու է»։ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ Սնուփ Դոգի համերգը տեղի չունեցավ, ու պարզվեց, որ երգչին ամբողջությամբ վճարվել է 2,3 մլրդ դրամ։ Այսինքն, հարկատուների գումարներով չկայացած համերգի համար ահռելի գումար է վճարվել։ Հիմա էլ նոր ծախսեր են պլանավորում բոլորովին անհասկանալի այլ առիթներով։ Օրինակ՝ հաջորդ տարվա պետական բյուջեով 24 մլն դրամ կհատկացվի «Քաղաքացու օրը» նշելու համար։ Իրականում այդ օրը ոչ թե քաղաքացու օրն է, այլ իշխանությունների օրը։ Շռայլ ծախսերի իրականացման համար նույնիսկ մրցաշարեր են հորինվում։

Օրինակ՝ «Վարչապետի գավաթ» կոչվող սիրողական ինչ-որ մրցաշարերի վրա պետությունը ծախսել է շուրջ 340 մլն դրամ։ Ընդհանրապես անհասկանալի է, թե այդ մրցաշարն ինչ է տալիս հասարակությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե այդքան գումարով ինչքան խնդիրներ էր հնարավոր լուծել քաղաքացիների համար։ Մյուս կողմից էլ՝ մինչ քաղաքացիները մաքառում են իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար, իշխանությունները պետական բյուջեի միջոցները ծառայեցնում են կոնկրետ իրենց քմահաճույքներին։ Օրինակ՝ կառավարությունը 54 մլն դրամ է տրամադրում միայն ԱԺ նախագահի BMW-ին ուղեկցող նոր ամենագնացների համար։ Իսկ մինչ այդ էլ 90 մլն դրամ էր հատկացվել ԱԺ նախագահին նոր մեքենա գնելու համար այն դեպքում, երբ նախկինում եղած մեքենան դեռ կարող էր ծառայել։ Փաշինյանը ահռելի գումարներ ծախսեց կառավարական առանձնատների վերանորոգման համար, դա հերիք չէ, ամեն տարի նորից հսկայական գումար է տրամադրվում այդ նպատակով։

Իշխանությունների կողմից արվող անարդյունավետ ծախսերն այնքան շատ են, որ նույնիսկ դժվար է դրանք հատ-հատ թվարկելը։ Միևնույն ժամանակ, պետական գնումները հիմնականում կատարվում են մեկ անձից, և մամուլում շատ է գրվել դրանից բխող կոռուպցիոն ռիսկերի մասին։ Կատարվող ծախսերի մի ուղղությունն էլ բարձր պաշտոնյաների համար նախատեսված առատ պարգևավճարներն են այն դեպքում, երբ նրանց աշխատանքի արդյունավետությունը տեսանելի չէ, իսկ սովորական աշխատակիցները ստիպված են բավարարվել ընդամենը փշրանքներով։ Դրա համար էլ նախկինում պարտքով փաբեր հաճախող իշխանականները հիմա էապես բարելավել են իրենց սոցիալական դրությունը, նոր տներ, մեքենաներ են ձեռք բերել, իսկ մարդկանց թոշակները կամ աշխատավարձերը ընդամենը մի քանի հազար դրամով բարձրացնում ու դա դարձնում են մատի փաթաթան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր
Ամենադիտված