Նոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆ 71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 

Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին վերջերս, սակայն ժամանակի ընթացքում Երևանի և Էր-Ռիադի միջև փոխառնչություններ եղել են, այսինքն՝ հարաբերությունները զրոյական կամ թշնամական բնույթ չեն կրել, նույնիսկ բարձր մակարդակի այցեր են տեղի ունեցել։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՀ նախագահն առաջին անգամ այցելեց Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, քանի որ այն իսլամական աշխարհում առանցքային դերակատարություն ունեցող երկիր է։ Եվ պատահական չէ, որ Էր-Ռիադը ձգտում է իսլամական աշխարհում առաջնորդողի դերակատարություն ստանձնել, և այս հարցում ինչ-որ առումով մրցակցում է նաև Թուրքիայի հետ, որը ձգտում է իսլամական աշխարհում հեգեմոնի կարգավիճակ ձեռք բերել։

Պատահական չէ, որ 2018 թվականին Ստամբուլում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության արդյունքում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները մեծապես լարվեցին։ Եվ սաուդական իշխանությունները նույնիսկ արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումն իրենց երկիր, ինչի արդյունքում թուրքական արտահանումը էականորեն տուժեց։ Եվ հիմա Թուրքիան, հաշվի առնելով լիրայի արժեզրկման բարձր տեմպերը, ներդրումներ բերելու նպատակով ձգտում է բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Դրա արդյունքում է, որ Սաուդյան Արաբիան համաձայնել է 5 մլրդ դոլար գումարի ավանդ ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում։ Թուրքիան ձգտում է դառնալ նաև Սաուդյան Արաբիային սպառազինություններ մատակարարող երկրներից մեկը։

Մի քանի ամիս առաջ անօդաչու թռչող սարքեր արտահանող թուրքական «Baykar Technology» ընկերությունը երկու միլիարդ դոլարի պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հետ՝ տեխնոլոգիաներ փոխանցելու և իր առաջադեմ «Akinci» անօդաչու թռչող սարքերը համատեղ արտադրելու համար: Չնայած Անկարան ու Էր-Ռիադը փորձում են համագործակցել որոշ ուղղություններով, սակայն իսլամական աշխարհում թելադրող դիրքերից հանդես գալու հարցում երկու երկրների շահերը բախվում են։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանին ձեռնտու է, որ Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերությունները Չինաստանի միջնորդությամբ կարգավորվեցին, քանի որ Իրանը ևս դրական տրամադրված կլինի մեր երկրի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։ Ու, ընդհանրապես, կարևոր է մեր հարաբերությունները մահմեդական աշխարհի առանցքային երկրի հետ, քանի որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցին ու Հայաստանի հետ իր հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ։

Բաքուն, օգտագործելով Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակը, քայլեր է ձեռնարկում հակահայկական բանաձևեր անցկացնելու հարցում։ Ավելին, Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելով հանդերձ՝ Ադրբեջանը ջանքեր է գործադրում իսլամական պետություններին համոզելու համար, թե իբր Հայաստանը ոչնչացնում է մահմեդական հուշարձանները։ Ուստի, կարևոր իսլամական երկրների միջոցով կարելի է թույլ չտալ, որ Ադրբեջանն առաջ մղի կեղծիքների վրա հիմնված իր քաղաքականությունը։ Մյուս կողմից էլ՝ Սաուդյան Արաբիան ահռելի էներգետիկ ռեսուրսներ ու ֆինանսական հնարավորություններ ունեցող երկիր է, և կարելի է քայլեր ձեռնարկել դեպի Հայաստան ներդրումներ բերելու համար։ Այսինքն, հնարավորություններ կան մշակել այնպիսի նախագծեր, որոնցում Սաուդյան Արաբիան շահագրգռված կլինի գումարներ ներդնելու համար։ Մյուս կողմից էլ՝ այդ երկիրն ահռելի պահանջարկ ունեցող շուկա ունի։

Ըստ այդմ, կարելի է մտածել նաև այդ շուկա մուտք գործելու ուղղությամբ՝ մանավանդ որ այդ երկրում մթերքի մեծ պահանջարկ կա։ Իսկ Հայաստանը գյուղմթերքի արտադրությանը զարկ տալու և իրացնելու խնդիր ունի։ Բացի այդ, կարելի է նաև զբոսաշրջային մեծ հոսքեր բերել Հայաստան, քանի որ Հայաստանի մշակութային ժառանգությունը կարող է հետաքրքրել սաուդցի արաբներին։ Ուշագրավ է, որ Սաուդյան Արաբիան վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը, նորարարություններին ու սմարթ քաղաքների կառուցման միջավայրին, որպեսզի իր տնտեսությունը միայն էներգակիրների արտահանումից կախվածության մեջ չընկնի։ Ու կարելի է համագործակցության հիմքեր ստեղծել նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար և քայլեր ձեռնարկել փորձի փոխանակման ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող
Ամենադիտված