Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն Բաբայան Նոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆ 71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) 

«Ավտոպիլոտ ռեժիմով գահավիժում. թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, շատ դժվար է կանխատեսել». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական ոչ մի բանակցություններ էլ տեղի չեն ունենում, տեսնում ենք, որ Ադրբեջանը տարբեր ժամանակահատվածներում պարտադրանքով, իր գործընկերների միջոցով, խաբելով, շանտաժելով Հայաստանի գործող իշխանություններին, հասնում է իր ուզածին»:

 

Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ հարցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների և գերատեսչությունների շփումների մասին:

 

«Հետպատերազմյան երեք տարիներից և Արցախի կորստից հետո գործընթացները ցույց են տալիս, որ պարտված լիդերը չի կարող իրեն հաղթած պետության լիդերի հետ հավասարը հավասարին խոսել կամ ինչ-որ դրական արդյունքի հասնել իր ղեկավարած պետության համար: Դրա վառ օրինակը հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հարաբերություններն են: Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ` անգամ չնչին դրական արդյունքի չի հասել: Ադրբեջանն ինչպես պահանջել էր, որպես շանտաժ հինգ նախապայմանները դրել էր Հայաստանի առաջ, այդպես էլ շարունակում է: Խնդիրը հետևյալն է, որ այս երեք տարվա ընթացքում, համագործակցելով Նիկոլի հետ, պարտադրելով Նիկոլին՝ շատ հարցերում գնալ իր համար ցանկալի քայլերին, Ադրբեջանն այդ հինգ նախապայմանից գրեթե երեքն իրականացրել է: Հիմա ընդամենը մնացել է մեկ-երկու նախապայման, որոնք Ադրբեջանը երբեք չի կատարի, բայց կպարտադրի Հայաստանի Հանրապետությանը, եթե Հայաստանը շարունակի ղեկավարել կապիտուլ յանտ Նիկոլը, փաստացի ընդունել հինգ նախապայմանները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով, առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունենալու 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք: «Երբեք Ադրբեջանի նախագահի շուրթերից կամ ադրբեջանցի որևէ պաշտոնյայի շուրթերից չեք լսի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29,8 հզ. քառ. կմ տարածքով: Չի եղել նման բան և չի լինելու: Ադրբեջանն ասում է՝ ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ճանաչում է այդ ամբողջականությունն այնպիսին, ինչպիսին ուզում է, այսինքն՝ իր կողմից տարբեր ժամանակահատվածներում օկուպացված տարածքները դուրս բերված Հայաստանի տարածքից, դա Սոթք-Խոզնավարի, Սև լճի, Իշխանասարի, Ներքին Հանդի, Տեղ գյուղի, Ջերմուկի հատվածներն են, ՀՀ առաջին նախագահի օրոք օկուպացված Արծվաշենն է: Երկրորդ պայմանն այն է, որ Ադրբեջանը, իր կողմից օկուպացված որևէ տարածք Հայաստանին չվերադարձնելով, պարտադրելու է Նիկոլ Փաշինյանին իրեն զիջել, այսպես կոչված, անկլավները:

Ադրբեջանի նախագահն օրեր առաջ շատ պարզ նշեց՝ արցախահայությունը հնարավորություն կստանա վերադառնալ Արցախ մեկ պայմանով, եթե համապատասխան քանակությամբ ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան: Այն, ինչ ունեինք մինչ Արցախի վերջնական հայաթափումը, հիմա լրիվ այլ ձևաչափով առաջ է տարվում: Այս ամենի կազմակերպիչներից մեկը նաև Նիկոլն է: Վաղը, մյուս օրը նա իր ընտրազանգվածին, իրեն երկրպագող զանգվածին կասի՝ տեսեք, Հայաստանը փրկում եմ, Արցախի հայությունը չպետք է վերադառնա Արցախ, հակառակ դեպքում թուրքերը կգան, կլցվեն ձեր կողքերը: Նիկոլը շատ պարզ և պրիմիտիվ է գործում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիանալի գիտի հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես տգետ էությունը:

Գրեթե մեկուկես տարի առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող այդ անձը ԱԺ ամբիոնից ասում էր՝ մեր միջազգային գործընկերները (թե իր նման կապիտուլ յանտին ո՞վ է գործընկեր համարում) հարցնում են՝ Հայաստանն ինչո՞ւ է մոնոէթնիկ երկիր: Ինչպես ասում են գյումրեցիները, հասկանո՞ւմ եք, թե ինչ ցրցամ էր գցում: Նշեմ, որ նախ` Հայաստանն այս պահին գործընկեր չունի, երկրորդ՝ դա որևէ գործընկերոջ գործը չէ, համոզված եմ, որ որևիցե մեկը նրան նման հարց չի տվել: Նրան այդպիսի հարցեր կարող են տալ միայն Անկարայից և Բաքվից, այն էլ՝ ոչ թե հարց տան, այլ պարտադրեն նրան, որ թուրքերը շատ արագ լցվեն Հայաստան»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ բանակցություն չկա, կա պարտադրանք Հայաստանի Հանրապետությանը: «Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպումներին, նշեմ հետևյալը՝ ոչ մեկին այս պահին պետք չէ Հայաստանի Հանրապետության պատճառով վատացնել հարաբերությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Եվրոպային պե՞տք էր լավամարդ դառնալ Բաքվի առաջ, եվրոպացիներին պե՞տք էր Հայաստանի Հանրապետության և Արցախի հաշվին դիվիդենտներ ձեռք բերել Բաքվի և Անկարայի մոտ: Երբ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին պետք էր Հայաստանի հաշվին բարելավել հարաբերությունները Բրյուսելի, Բաքվի և Անկարայի հետ, նա շատ արագ կազմակերպում էր այդ հանդիպումները Բրյուսելում, Ստրասբուրգում: Նա ուղղակիորեն պարտադրեց Նիկոլին Հայաստանի և Արցախի հաշվին գնալ զիջումների: Երբ արդեն փաստացի Նիկոլից կորզեցին, որ նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, պահանջեցին, որ նշի կոնկրետ Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հզ. քառ. կմ, Նիկոլի նմանն էլ նրանց բացարձակ պետք չէ:

Հիմա, երբ գործը հասել է նրան, որ այս գործարքի քավորները երաշխավորեն, որ Ադրբեջանն էլ ճանաչում է Հայաստանի տարածքը 29,8 հզ. քառ. կմ, արդեն չորսհինգ ամիս է՝ Ադրբեջանն ուղղակիորեն իբր թե արհամարհած ունի ԵՄ պաշտոնյաներին, այդ թվում՝ Շառլ Միշելին: Հիմա Վաշինգտոնում չի ցանկանում կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպում: Դա այն պատճառով չէ, որ Վաշինգտոնը կամ Բրյուսելը թույլ են և չեն կարող այդ հանդիպումը կազմակերպել, նրանք, եթե ցանկանան, այդ հանդիպումը կկազմակերպվի 5-6 ժամվա ընթացքում, ուղղակիորեն Բայրամովին բերման կենթարկեն Բրյուսել ու Վաշինգտոն, բայց դա նրանց պետք չէ, չեն անելու: Իրենք Հայաստանի ղեկավարությանը պարտադրեցին անել քայլեր, որոնց հետևանքների համար հիմա չեն էլ ցանկանում երաշխիքներ տալ Հայաստանին: Հիմա եվրոպացիներն ասում են՝ մենք ի՞նչ անենք: Ռուսները, կրավորական կեցվածք ընդունելով, նստած նայում են, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը կործանում Հայաստանը»,-կարծիք է հայտնում Համբարյանը:

Նշում է՝ հիմա գրեթե նույն վիճակում ենք, որն ունեցել ենք 1920-21 թվականներին: «Հայաստանի առաջին հանրապետության գործող իշխանությունները, մոլի եվրոպամետ քաղաքականություն վարելով, վերջում գործը հասցրեցին նրան, որ 1920 թ.-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Հայաստանը հռչակեցին 10 հզ. քառ. կմ տարածքով երկիր, հետո ռուսները եկան, Հայաստանը դարձրեցին գրեթե 30 հզ. քառ. կմ տարածք: Երբ հիմա որևէ հայ պատմաբան, վերլուծաբան, քաղաքագետ փորձում է ռուսներին կշտամբել, թե դուք 1921 թ.-ին ստորագրեցիք Կարսի և Մոսկվայի պայմանագրերը և մեր հաշվին բարելավեցիք հարաբերությունները Թուրքիայի հետ, Ռուսաստանը նույն րոպեին նրանց հիշեցնում է հայերի կողմից ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը և ասում՝ եթե դժգոհ եք Կարսի և Մոսկվայի պայմանագրերից, որով Հայաստանը 30 հզ. քառ. կմ տարածք է ունեցել, գնացեք ձեր 10 հզ. քառ. կմ տարածքը վերցրեք, դրանով սահմանափակվեք, մյուս 20-ը վերադարձրեք թուրքերին ու ադրբեջանցիներին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ստացվում է՝ որպես պետություն ինքնահոսի՞ ենք մատնված: «Ավելի կենցաղային մակարդակով կբնութագրեմ՝ Հայաստանի Հանրապետություն կոչված ինքնաթիռը ավտոպիլոտ ռեժիմով ուղղակիորեն կործանվում է, գահավիժում, թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, շատ դժվար է կանխատեսել: Հիմա ոչ թե վատի ու շատ վատի միջև ենք ընտրություն տանում, այլ շատ վատի ու կործանման միջև ենք գտնվում: Որևիցե լավ սպասելիք բացարձակ չունեմ: Արևմուտքի կրավորական կեցվածքը՝ կապված այս գործընթացների հետ, ցույց է տալիս, որ Ադրբեջանի ախորժակն էլ ավելի է բացվում: Ալիևը չմեկնեց Գրանադա ու Ստրասբուրգ՝ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, իր արտգործնախարար Բայրամովին չի ուղարկում Բրյուսել կամ Վաշինգտոն: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը կենացները թանկացնելու է և Հայաստանից ստանալու է ամենը, ինչի մասին նույնիսկ չէին երազում: Իրենց օկուպացրած տարածքները Հայաստանին չեն վերադարձնելու, հայկական բանակին դուրս են հանելու անկլավներից, ամեն ինչ անելու են, որ հայ-վրացական ճանապարհը փակվի դեպի Բագրատաշեն, որ Տիգրանաշենով անցնող ճանապարհը փակվի և մեծ խնդիրներ լինեն, որ Հայաստանը լցվի թուրքերով, և կարճ ժամանակահատվածում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխություն տեղի ունենա, որ թուրքերի անվտանգության պաշտպանությունը դրվի Թուրքիայի և Ադրբեջանի վրա: Ու Նիկոլը կստորագրի դա»,-ասում է մեր զրուցակիցը:

Արձագանքում եմ՝ Բայրամովը Թուրքիային հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում «անաչառ» կողմ է հռչակում: «Խայտառակություն է դա: Ադրբեջանը պարտադրում է, որ Ֆրանսիան որևէ ձևաչափով չմասնակցի հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց բոլոր հայ-ադրբեջանական պատերազմներում Ադրբեջանի կողքին կանգնած և դա չթաքցնող Անկարան Հայաստանի գործող իշխանությունների թողտվությամբ և համաձայնությամբ հիմա դարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող ինչ-որ կենտրոն: Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլը մի պահ փորձ կատարեց հայթուրքական հարաբերությունների կարգավորման պահով ինչ-որ քայլեր ձեռնարկել և այդ հարաբերությունները տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել
Ամենադիտված