Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆ 71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) 

Մոլագարը՝ ընդդեմ ժողովրդի. Նիկոլը՝ երկու «կրծքերի» միջև. քաղբանտարկյալ Աշոտյանի հոդվածը կալանավայրից

Բլոգոսֆերա

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ)

2024 թ. հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր լայնածավալ և բացահայտ պատերազմը հայ ժողովրդի դեմ՝ թիրախավորելով նրա ինքնության հիմնաքարերը, սիմվոլները և էլեմենտները:

Նախ՝ Ամանորի գիշերը Հանրայինի ձեռքերով փորձեց նսեմացնել հոգևոր իշխանության կարևորությունը՝ չհեռարձակելով Վեհափառ Հայրապետի ուղերձը:

Այս ստորության հիմքում ոչ միայն խանդի խնդիրն է (չէ՞ որ հոգևոր իշխանության հեղինակությունը փաշինյանական ռեժիմի վարկանիշից անգամներով բարձր է), ոչ միայն Մայր Աթոռի զգուշավոր, բայց հստակ հակադարձումն է Նիկոլի հակաազգային քայլերին:

Հիմնական շարժառիթն ավելի խորքային է. որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է:

Տարեսկզբին նոր լիցք հաղորդվեց նաև «Արարատն ընդդեմ Արագածի» արհեստական, հիմարագույն և վտանգավոր հակադրությանը:

Կռվացնել եղածը կորցրածի հետ՝ անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից և դա հիմնավորել կրտսերին սիրելու ցնորքով: Կարելի է և պետք է սիրել մեկին և չմոռանալ մյուսին, քանզի երկուսն էլ քոնն են: Աջ կուրծքը կորցրած կինը չի կարող մոռանալ այն և կենտրոնանալ միայն ձախ կրծքի վրա, ու մարդամեջ դուրս գալուց անգամ՝ նա փորձում է վերականգնել իր տեսանելի ամբողջականությունը:

Հետո գրպանային պատմաբանների միջոցով քննարկման է նետվում «Հայ ժողովրդի պատմությունն՝ ընդդեմ Հայաստանի պատմության» նույնքան վտանգավոր և հեռահար ծուղակը: Պարզից էլ պարզ է, որ հայ ժողովրդի պատմությունը մարդկանց պատմություն է, իսկ Հայաստանինը՝ տարածքի: Ի դեպ, ո՞ր Հայաստանի պատմությունը՝ 29-800 քկմ-ի՞… Ովքե՞ր են ապրել այդ «Հայաստանում»: Չէ՞ որ նիկոլական թունավոր ընկալման մեջ մենք «կադաստրի վկայական» էլ չունենք: Իսկ կարո՞ղ է սպասեք, դելիմիտացիա-դեմարկացիան վերջացնեք, հետո «Հայաստանի պատմություն» գրեք: Համաձայնեք, զավեշտ է, ցնորք, ուղեղի բորբոքում:

Հայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպես եղավ հայերիս հետ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո: Սակայն ճիշտ է նաև հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, և 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հայ ազգը կրկին ժողովուրդ դարձավ: Իսկ դրանից հետո մեր դեմ շարունակվող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրությունը և Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ ավելի ցածր մակարդակի՝ բնակչության:

Փաշինյանի բոլոր ջանքերը միտված են մեզ՝ որպես էթնիկ խումբ, հենց այս մակարդակում զմռսելուն, թույլ չտալու ինքնության բարձր մակարդակի վերակենդանացում: Ինչո՞ւ՝ կհարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրա է: Դեռևս Սեմուել Հանթինգտոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնությունից, և որքան ցածր լինի մեր ինքնության մակարդակը, այնքան պրիմիտիվ կլինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, և այդքան հեշտ ու էժան կվաճառի նա մեզ համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում:

Արդյունքում՝ ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծությամբ դարձած մարդն այդ նույն ազգին 5 տարվա ընթացքում հասցրեց բնակչության մակարդակի և հեռանալու փոխարեն՝ փորձում է փոխել 4500 տարվա պատմություն ունեցող էթնոսի «ես»-ը: Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել, և զոհը դեռևս փրկվելու և ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին:

Հուդային՝ դավաճանությամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հավասարված Նիկոլը վաղուց անհույս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը:

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ, 22.01.2024 թ.

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)
Ամենադիտված