Չարենցը սիրում էր ծույլ տաղանդներին աշխատանքի լծել
Գիտություն և Մշակույթ
Չարենցը սիրում էր ծույլ տաղանդներին աշխատանքի լծել` պատվերների, պայմանագրերի, կանխավճարի միջոցով: Հին սերենդի մնացած մեծ դեմքերից Չարենցը ամենից շատ հարգում էր Շիրվանզադեին: Երբ խոսք բացվեց այն մասին, որ «Կյանքի բովից» ІІ հատորում վիճելի հարցեր կան, Չարենցն ասաց. որ ինքը կանի ամեն ինչ Շիրվանզադեն անփոփոխ տպագրելու համար: Նա կատարեց իր խոստումը, և հայկական հուշագրության այդ գլուխգործոցը լույս տեսավ առանց աղավաղումների:
Չարենցի մեծ կուլտուրան հսկայական դեր խաղաց նրա հրատարակչական աշխատանքի մեջ: Նա ընդգրկեց ոչ միայն ռուսական ու եվրոպական կլասիկ գրականության լավագույն նմուշները, այլև ժամանակակից գրականության լավագույնը` Ռ. Ռոլանի «Ժան Քրիստոֆը», Հ. Բարբյուսի «Կրակը», Յա. Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները», իսկ Է. Մ. Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպն ինքը թարգմանեց: Չարենցի հրատարակած գրքերիմ մեջ իրենց պատվավոր տեղը գրավեցին նաև Սովետական Միության ժողովուրդների գրականությանը նվիրված ժողովածուներն ու մյուս գրքերը: Նա ամեն ջանք գործոդրում էր ընթերցողներին կլասիկ գրականության հետ կապելու, նրա ճաշակը բարձրացնելու համար, այդ նպատակով նա Շեքսպիրի մի քանի պիեսները մտցրեց «Պետհրատի էժանագին գրադարան» սերիայի մեջ:
Հուսիկ Խանդամուրյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)