Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ գրոսմայստերները Բադ Վիզեում
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ 12 այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից:
Կարեն Մովսիսյանը աշխարհի վետերանների առաջնությունում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր:
Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում են գրոսմայստերներ Զուրաբ Ստուրուան (Վրաստան) եւ Ջոն Նանը (Անգլիա). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ