Ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված. վրացի նախարար
Արտաքին Քաղաքական
Ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մնում է չլուծված: Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիին:
Նախարարը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը Փարիզում հույս է ներշնչում, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ դրական քայլ կարվի: Դա լավ նշան է: Հավատում ենք, որ այդ ուղղությամբ հանդիպումների անցկացումն ու դրանց դրական զարգացումները կտան դրական արդյունքներ»,- ասել է պետնախարարը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)