«Բորուսիան» պարտվեց Մյունխենում (տեսանյութեր, լուսանկարներ)
Սպորտ
Բունդեսլիգայի 10-րդ տուրում տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումը՝ Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը: Սակայն հյուրերը չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:
72-րդ րոպեին «Բորուսայի» նախկին ֆուտբոլիստը՝ Ռոբերտ Լևանդովսկին, հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Արյեն Ռոբենը անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը՝ հաղթանակ բերելով դաշտի տերերին:
Նշենք, որ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը:


























































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը