Հյուրանոց՝ Հարի Փոթերի երկրպագուների համար (լուսանկարներ)
Այլ
1851 թվականին կառուցված Georgian House լոնդոնյան հինավուրց հյուրանոցը գտնվում է «Վիկտորիա» երկաթուղային կայարանի մոտ, որտեղ էլ բացվել է երկու սենյակ՝ հատուկ Հարի Փոթերի սիրահարների համար: Հյուրանոցի սեփականատերերը գիտեն, որ Լոնդոնում ամենահայտնի էքսկուրսիաներից մեկը Հարի Փոթերի հետքերով տուրն է: Այդ պատճառով էլ նրանք նման որոշում են կայացրել: Համարները մեծ պահանջարկ ունեն հատկապես երիտասարդ զույգերի շրջանում: Երկու անձի համար այստեղ մեկ գիշերն արժի 249 դոլար:





























































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը