Շնորհավորանքները «Բավարիային»՝ արժանի հաղթանակի համար. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Մյունխենի «Բավարիայից» 1:2 հաշվով կրած պարտությունը:
«Մենք առաջին խաղակեսում լավ խաղացինք, երկրորդում՝ ոչ այդքան լավ: Երկրորդ խաղակեսում չէինք կարողանում դիմադրել մրցակցի ճնշմանը: Մեծ ջանքեր գործադրեցինք, բայց արդյունքում ոչինչ չստացանք: Մնում է միայն զղջալ դրա համար: Իմ շնորհավորանքները արժանի հաղթանակի համար», - Կլոպի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը