Թուրքիան սկսել է ճկունություն ցուցաբերել Սիրիայի հարցում. Լավրով
Աշխարհ
Թուրքիան ու եւս մի շարք երկրներ սկսում են հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության կտրական պահանջից: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիան ու եւս մի շարք երկրներ սկսում են ճկունություն դրսեւորել այն բանում, ինչ վերաբերում է վերջնագրերին. ինչպես, օրինակ, վաղն իսկ Ասադը չլինի, եւ հետո միայն մենք կսկսենք խոսել Սիրիայի ապագա կառուցվածքին վերաբերող ինչ-որ բանի մասին»,-Բիշքեկում լրագրողներին ասել է Լավրովը:
Թուրքիան երկար տարիներ Սիրիայի նախագահի հակառակորդն է: Անկարայում քանիցս հայտարարել են, որ միայն Ասադի հեռանալը կարող է կայունացնել Սիրիան: Այդ երկրի նախագահին չընդունելը եղել է Սիրիայում իրադրության կարգավորման հարցի շուրջ ՌԴ-ի հետ Թուրքիայի տարաձայնությունների գլխավոր պատճառներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ