Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկան Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու. Աբրահամյան ՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ» «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը «Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել «Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել 

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին քաղաքացիների կողմից գումար հատկացնելու Կառավարության նախաձեռնությունն այսօր կքննարկվի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Կառավարության հեղինակած նախագիծը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սակայն այս նախաձեռնության շուրջ ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե քաղաքացիներին ինչ նոր հնարավորություն է տրվում, այլ այն, թե ով է որոշելու՝ որ կազմակերպությունն է արժանի այդ գումարին, և ինչ չափանիշներով։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ քաղաքացիների կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին անհատույց հատկացվող գումարները ներառվելու են սոցիալական ծախսերի շարքում։

Առաջին հայացքից նախաձեռնությունը ներկայացվում է որպես քաղաքացիների՝ քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին աջակցելու լրացուցիչ հնարավորություն։ Բայց նախագծի բովանդակության մեջ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները օրենսդրական տեքստում բացակայում են։

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, դրանց առավելագույն չափերը, աջակցություն ստանալու իրավունք ունեցող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու կուսակցությունների շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։

Այսինքն՝ օրենքը չի սահմանում հստակ չափանիշները, այլ այդ կարևոր որոշումները թողնում է գործադիր իշխանության հայեցողությանը։

Ստացվում է՝ քաղաքացին կարող է ցանկություն ունենալ իր վճարած եկամտային հարկի հաշվից 3000 դրամ տալ այս կամ այն լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը, սակայն նախ պետք է պարզվի՝ տվյալ կազմակերպությունն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Կառավարության սահմանած պահանջներին, թե՞ ոչ։

Այստեղ էլ առաջանում է գլխավոր խնդիրը. քաղաքացուն տրվող ընտրության հնարավորությունը կարող է սահմանափակվել իշխանության սահմանած շրջանակով։ Քաղաքացին կարող է ընտրել միայն այն կազմակերպություններից, որոնք կանցնեն գործադիրի ֆիլտրով կամ, որ նույնն է, նրանց քիմքին հաճո են գործում։

Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ նույն մեխանիզմում ներառվում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները։ Սրանք տարբեր առաքելություն, գործունեության բնույթ և հանրային դեր ունեցող կառույցներ են։ Իսկ կուսակցությունների մասը ընդհանրապես վերջին պահին է ավելացվել։

Հատկապես զգայուն է լրատվամիջոցների հարցը։ Եթե պետությունն է որոշելու, թե ինչ չափանիշներով լրատվամիջոցը կարող է դառնալ եկամտային հարկի հաշվին հատկացումների շահառու, կամ ինչպես նախարարներն են ասել, որ լրատվամիջոցն է ապատեղեկություն տարածող, որը՝ ոչ, ապա առաջանում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ հնարավոր անհավասար վերաբերմունքի և ընտրովի մոտեցման վտանգ։

Մյուս կողմից՝ նախագծում դեռևս նշված չէ, թե եկամտային հարկի կոնկրետ ինչ չափով կամ տոկոսով կարող է քաղաքացին աջակցել այդ կառույցներին։ Այդ առավելագույն չափն էլ է թողնված Կառավարության որոշմանը։

Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության առանցքային դրույթները՝ շահառուների շրջանակից մինչև հատկացումների առավելագույն չափերն ու վերահսկողության ընթացակարգերը, դեռ պետք է որոշվեն գործադիրի կողմից։

Հարց է առաջանում՝ եթե նախաձեռնության նպատակը քաղաքացիների ազատ ընտրությունն է, ինչո՞ւ օրենքով չեն ամրագրվում բոլորի համար հավասար, կանխատեսելի և չեզոք չափանիշները։ Ինչո՞ւ է այդքան լայն լիազորություն տրվում Կառավարությանը, և ի՞նչ երաշխիքներ են լինելու, որ այս մեխանիզմը չի վերածվի որոշ կազմակերպությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու գործիքի։

Ի վերջո, խոսքը հանրային վստահության, լրատվամիջոցների անկախության, քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ֆինանսավորման մասին է։

Եվ ամենակարևորը՝ ինչու հարցը չի քննարկվել շահառուների հետ նախապես։

Նախագծով նախատեսվում է, որ փոփոխությունները կկիրառվեն 2026 թվականի և հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված ու վճարված եկամտային հարկի գումարների մասով։ Իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը պետք է ընդունի օրենքի ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկանՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի ՀանրապետությունԱրսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու. ԱբրահամյանՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ»«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարվածԿառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել «Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութըԻրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» «Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել ՓաշինյանըԱլեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները
Ամենադիտված