Հունաստանը մերժել է Թուրքիայից փախած զինվորականների ապաստան ստանալու դիմումը
Աշխարհ
Հունաստանը մերժել է Թուրքիայից փախած ութ զինվորականներից երեքի ապաստան ստանալու դիմումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV լրատվականը: Մյուս հինգ զինվորների ներկայացրած դիմումների հետ կապված գործընթացը դեռ ընթացքի մեջ է:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալվում է, որ սեպտեմբերի 21-ին պետք է հանդիպի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Օրակարգում ընդգրկված հարցերից է լինելու Թուրքիայում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձ նախաձեռնած և Հունաստան փախած ութ զինվորներին թուրքական կողմին վերադարձնելու հարցը:
Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ապօրինի ճանապարհով ուղղաթիռով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաք փախած 8 թուրք զինվորների նկատմամբ դատավարությունը ավարտվել է հուլիսի 21-ին: Ապօրինի ճանապարհով երկիր մուտք գործելու մեղադրանքով դատարանը թուրք զինվորներին դատապարտել է երկու ամիս ազատազրկման:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ