Գերմանիայում տարեսկզբից ապաստան է խնդրել ավելի քան 600 հազար մարդ
Աշխարհ
Գերմանիայում 2016 թվականին պաշտոնապես ապաստան է խնդրել ավելի քան 600 հազար մարդ: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը:
«2016 թվականին հաջողվել է լրջորեն նվազեցնել Գերմանիա ժամանող փախստականների թիվը, իսկ գրանցման գործընթացում կարգուկանոն մտցնել… Սեպտեմբերի 30-ի դրությամբ ապաստան տրամադրելու հայտ է ներկայացրել 616 հազար մարդ»,-հոկտեմբերի 12-ին ասել է նախարարը լրագրողներին:
ԵՄ-ի սահմանապահ գործակալության՝ Frontex-ի տեղեկատվության համաձայն՝ 2015 թվականին Եվրամիություն է ժամանել 1,8 մլն միգրանտ: ԳՖՀ-ի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2015 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 1 միլիոն փախստական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ