Ադրբեջանում հարկերը չվճարելու պատճառով 11 մարդ ձերբակալվել են
Աշխարհ
Ադրբեջանում հարկերից խուսափելու պատճառով 11 մարդ ձերբակալվել է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Ադրբեջանի հարկերի նախարարության լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն' 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկերից խուսափելու եւ ապօրինի գործունեություն ծավալելու հատկանիշներով հարուցվել է 339 քրեական գործ:
Հարկային հանցագործությունների նախնական քննության վարչությունում առկա ընդհանուր 719 քրեական գործում ներգրավված անձանցից 11-ը ձերբակալվել են, 95-ի նկատմամբ դատական գործընթաց է սկսվել:
Ադրբեջանում տարբեր ոլորտներում իրականացվող ակտիվ հարկային ստուգումները շարունակվում են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ