Քուրդ զինյալները պայթեցրել են թուրքական զինվորական զրահամեքենան
Աշխարհ
Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Վանի Բաշքալե գավառում նոր հարձակում են իրականացրել թուրքական զինված ուժերի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Զինվորական զրահամեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները հեռակառավարման սարքի միջոցով պայթեցրել են ճանապարհին տեղադրված պայթուցիկը: Կատարվածի հետևանքով վիրավորվել են ութ զինվոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Բաշքալեում գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ