Մեյը Brexit-ը քննարկելու է ԵՄ-ի բոլոր երկրների ղեկավարների հետ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պլանավորում է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը Եվրամիության բոլոր երկրների ղեկավարների հետ քննարկել մինչեւ դեկտեմբերի կեսերը: Այդ մասին հայտնել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:
«Վարչապետը պարզորոշ հայտարարել է, որ բրիտանացիներն արել են իրենց ընտրությունը եւ այժմ այն պետք է իրագործել… Մեյը պլանավորել է ԵՄ-ի մյուս 27 երկրների ղեկավարների հետ բովանդակալից երկկողմ հանդիպումներ անցկացնել, նախքան դեկտեմբերին Եվրախորհրդի հանդիպմանն ուղեւորվելը (հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 15-16-ին)»,- ասել է վարչապետի ներկայացուցիչը բրիտանացի լրագրողներին:
Պատասխանելով Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ նախօրյակին արած այն հայտարարությանը վերաբերող հարցին, թե «Brexit-ը կտեւի ավելի քան երկու տարի, եւ կոշտ Brexit-ի միակ այլընտրանքը Brexit-ից հրաժարվելն է, Մեյի ներկայացուցիչն ընդգծել է, որ վարչապետը չի հրաժարվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գաղափարից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ