Սինայի թերակղզում եգիպտացի 12 զինծառայողներ են սպանվել
Աշխարհ
Սինայի թերակղզում հսկիչ-անցակետերից մեկի վրա կատարված հարձակման հետեւանքով եգիպտացի 12 զինծառայողներ են սպանվել: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Իշխանություններն այս հարձակման մեջ կասկածում են այդ տարածաշրջանում գործող իսլամիստական խմբավորումներից մեկի զինյալներին:
Ինչպես ճշտում է Reuters-ը, հարձակումը կատարվել է Սինայի թերակղզու կենտրոնական մասում գտնվող Բիր Էլ Աբդ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա:
Գործակալության տվյալներով՝ տեղի ունեցածը դարձել է այդօրինակ առաջին խոշոր ահաբեկչական գործողությունը Սինայի այդ մասում, որն ավելի վաղ իսլամիստներին հարձակումներին չէր ենթարկվում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ