Համացանցում հայտնվել են Մոսուլի մոտ մահապարտի հարձակման կադրերը (տեսանյութ)
Աշխարհ
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է Մոսուլ քաղաքի մոտ մահապարտը պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենայով հարձակվում Իրաքի ուժայինների զրահամեքենայի վրա, հայտնում է LiveLeak-ը։
Քաղաքի վրա, որը ԻՊ խմբավորումն իր մայրաքաղաքն է հռչակել, շարունակվում է կառավարական ուժերի գրոհը։ Գործողության ցամաքային մասին նախորդել են հրետանային ու օդային հարվածներ, որոնք ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիան սկսել էին հոկտեմբերի 15-ի երեկոյան։ ԻՊ զինյալներն էլ իրենց հերթին այրել են անվադողեր, որպեսզի վատացնեն ռազմական օդանավերի տեսանելիությունը։ Բացի դրանից ահաբեկիչները քաղաքի շուրջ ակոսներ են փորել, նավթ լցրել դրանց մեջ ու այրել։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող