Շուրջ 1 միլիոն մարդ կարող է լքել Մոսուլը ռազմական գործողության պատճառով
Աշխարհ
Մինչեւ 1 միլիոն մարդ կարող է լքել Մոսուլն ու նրա արվարձանները ռազմական գործողությունների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 17-ի երեկոյան Ժնեւում տարածված համատեղ հայտարարության մեջ նախազգուշացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային դաշնությունը:
«Մարտերի շարունակվելու համեմատ մինչեւ 1 միլիոն մարդ կարող է հարկադրված լինել փախչել քաղաքից ու նրա արվարձաններից»,-նշում են հումանիտար կազմակերպությունները՝ ընդգծելով «առաջիկա օրերին ու շաբաթներին կարիքավորներին օգնություն տրամադրելու» իրենց պատրաստակամությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ