Չինաստանում ավելի քան 300 երեխա է թունավորվել
Աշխարհ
Չինաստանի հյուսիսում ավելի քան 300 երեխա է թունավորվել սննդից, նրանցից 74-ին տեղափոխել են հիվանդանոց:
«Սինհուա» գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հեբեյի նահանգի Դժենդին գավառի տարրական դպրոցներից մեկում: Թունավորված երեխաները 27 դասարանների սովորողներ են: Դպրոցում կա ընդամենը 35 դասարան:
Ինչպես նշվում Է, առավել սուր ախտանշաններով 74 դպրոցականներ հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Անալիզները ցույց են տվել, որ դպրոցականների մոտ սննդային թունավորում է եղել: Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ