Չինաստանում ցուցադրել են նոր սերնդի «Hyundai Solaris» հեթչբեքը (լուսանկարներ)
Աշխարհ
«Hyundai» ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր սերնդի Verna մոդելի հեթչբեքը, որը հայտնի է «Solaris» անունով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, նորույթի դիմային հատվածի դիզայնը տարբերվում է սեպտեմբերին ներկայացված նույնանուն սեդանից: Նորագույն «Solaris»-ը ռադիատորի մեծ վանդակաճաղեր է ստացել, ինպես նաև նոր լուսարձակներ և փոփոխված թափարգել:
Մեքենայի սրահում բազմաֆունկցիոնալ ղեկանիվ և նոր 7 դյույմ անկյունագծով սենսորային էկրան է հայտնվել՝ Apple CarPlay ինտերֆեյսի առկայությամբ:
Չինաստանում հեթչբեքը կներկայացվի 1.4 և 1.6 լիտր ծավալով բենզինային շարժիչներով, որոնք 100 և 123 ձիաուժ հզորություն են զարգացնում: Շարժիչների հետ կհամադրվի 6 աստիճան մեխանիկական կամ ավտոմատ փոխանցման տուփը: Նորույթի վաճառքը կսկսվի 2017-ի հունվարի 2-ից:






















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ